Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Իրավաբանական վարչություն

Պետ` Հովակիմ Հովակիմյան
Հեռ.` (+37410) 51-57-70
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործունեության իրավական ապահովան հետ կապված հարցեր.
ա. իրականացնում է իրավական փորձաքննություն և փորձագիտական եզրակացություն է տալիս Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում նախապատրաստված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության իրավական համակարգին և օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության մասին,
բ. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
գ. պահպանում է Հայաստանի Հանրապետության օրենքներն ու այլ իրավական ակտերը, վարում վերահսկողական (կոնտրոլ) օրինակները,
դ. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն` տալով իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ,
ե. նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում է պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփումն ու վերլուծությունը,
զ. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։