Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Գործերի կառավարչություն

Գործերի կառավարիչ` Դավիթ Բեգլարյան
Հեռ.` (+37410) 51-59-90
Էլ. փոստ`

Գործերի կառավարչության գործունեության ոլորտներն ու շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկման և համապատասխան ծառայությունների մատուցման հետ կապված հարցեր.

ա. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների նյութատեխնիկական սպասարկումը, այդ թվում՝ ապահովում է տրանսպորտային միջոցների ծառայությունները,
բ. կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում գնումների գործընթացը,
գ. կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում շինարարական և վերանորոգման աշխատանքների նախագծումը, իրականացնում է դրանց իրականացման նկատմամբ հսկողություն,
դ. կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից զբաղեցված տարածքների կահավորման և տեխնիկական միջոցներով ապահովման աշխատանքները,
ե. «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատանքների համակարգման միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ծառայողական և օժանդակ շենքերի, ընդհանուր օգտագործման տարածքների, աշխատասենյակների պահպանման, կապի, էներգամատակարարման, ջրամատակարարման, վերելակային ծառայությունների մատուցման, հակահրդեհային և պահակային ծառայությունների նկատմամբ ինժեներատեխնիկական վերահսկողություն, ինչպես նաև ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում սննդի սպասարկման ծառայությունը,
զ. վերահսկողություն է իրականացնում աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված գույքի պահպանման նկատմամբ.
է. մշակում է իրավական ակտերի նախագծեր.
ը. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։