Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի հարցերի վարչություն

Պետ` Աստղիկ Մելքոնյան
Հեռ.` (+37410) 51-58-38

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իրականացնում է տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, տարածքային զարգացման, փախստականների և բնակչության միգրացիայի, տարածաշրջանային ինտեգրացման, շրջակա միջավայրի պահպանության, կենսառեսուրսների և անտառտնտեսության կառավարման և օգտագործման, բնապահպանական ռազմավարական ծրագրերի և բնական պաշարների օգտագործման, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման, քաղաքաշինության (տարածքային զարգացման պլանավորում), ճարտարապետության, հողաշինարարության, հողօգտագործման, շինարարության և նախագծման, անշարժ գույքի կադաստրի, սեյսմիկ պաշտպանության, տարածքների ինժեներական պաշտպանության, հիդրոօդերևութաբանության, կոմունալ և քաղաքային տնտեսության (ջրամատակարարում, ջրահեռացում, բարեկարգում, կանաչապատում, աղբահանություն, գերեզմանոցներ), ջերմամատակարարման ռազմավարության, ջրային տնտեսության համակարգի, գեոդեզիայի և քարտեզագրության, աշխարհագրական անվանումների, ատոմային էներգիայի օգտագործման, միջուկային և ռադիացիոն անվտանգության հսկողության, ընդերքի և լեռնային հսկողության, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված աշխատանքների կազմակերպման, թվարկված ոլորտներին առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.

2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութեր և տեղեկանքներ, իր իրավասության շրջանակներում իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփում ու վերլուծություն.

3) իրականացնում է հսկողություն իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի նկատմամբ.

4) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

5) ապահովում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳ-եր) տրամադրումն Ազգային ժողովի հետ կապերի վարչություն՝ վերջինիս կողմից դրանք սույն կանոնադրության 31-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

6) նախապատրաստում և կազմակերպում է նախարարական տարածքային զարգացման ու շրջակա միջավայրի կոմիտեի նիստերը: