Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայություն

Պետ` Սարգիս Գրիգորյան
Հեռ.` (+37410) 51-58-10
Էլ. փոստ`

Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության գործունեության ոլորտներն ու շրջանակը`
ա. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմիններում սահմանված կարգով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների ու Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի (այդ թվում` միջնաժամկետ) կատարման նկատմամբ վերահսկողություն, որի արդյունքները զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին,
բ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներում առկա, Հայաստանի Հանրապետության վարչապետի կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի փոխանցած հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողություն, որի ընթացքի և արդյունքների մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին,
գ. Հայաստանի Հանրապետության նախարարություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման այլ մարմիններում սահմանված կարգով ուսումնասիրում է քաղաքացիների դիմում-բողոքներում և առաջարկություններում բարձրացված հարցերի կատարման ընթացքը և արդյունքների մասին զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին` ներկայացնելով համապատասխան առաջարկություններ,
դ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ծրագրերի կատարման արդյունավետության գնահատում և վերլուծություն,
ե. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումների կատարման արդյունավետության գնահատում և վերլուծություն,
զ. իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մարմինների վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների կողմից կանոնադրական գործառույթների իրականացման նկատմամբ,
է. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
ը. սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։