Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Անձնակազմի կառավարման վարչություն

Պետ` Նարե Դանիելյան
Հեռ.` (+37410) 51-57-50
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան անձնակազմի կառավարման հետ կապված հարցեր.

ա. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում անձնակազմի կառավարման հետ կապված աշխատանքները, այդ թվում` նախապատրաստում է հաստիքացուցակը, կադրային հրամանները, անհրաժեշտ տեղեկանքները, ձևակերպում և վարում է անձնական գործերը, լրացնում և հաշվառում է աշխատանքային գրքույկները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքում և հաշվառում է ժամկետային աշխատանքային պայմանագրերը, պատրաստում ու հաշվառում է կառավարական N 1 շենք մուտքի իրավունք տվող փաստաթղթերի ծառայողական վկայականները, տարեկան անցագրերն ու մագնիսական քարտերը,
բ. կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը,
գ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում և կարգով առկա քաղաքացիական ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի` տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպության և հարյուր տոկոս պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող փակ բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմնի` տնօրենի, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրապետության նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի տնօրենի թափուր պաշտոնի համալրման, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված աշխատանքները,
դ. նախապատրաստում է քաղաքական, հայեցողական, քաղաքացիական, քաղաքացիական ծառայության պաշտոններում և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց նշանակման, ազատման, խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցների կիրառման, արձակուրդի տրամադրման մասին իրավական ակտերի նախագծերը,
ե. ուսումնասիրում և վերլուծում է մաuնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների կատարելագործման հետ կապված Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների՝ գործուղումից վերադառնալուց հետո սահմանված ձևով ներկայացված հաշվետվությունները,
զ. կազմակերպում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում գործող էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատողների աշխատանքային ծրագրերի կազմման, հաստատման և կատարողականների գնահատման հետ կապված գործընթացը, ինչպես նաև ապահովում է համակարգում օգտվողների կառավարումը,

է. ուսումնասիրում է Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքին ներկայացված առաջարկությունները և նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի խրախուսանքները (հուշամեդալ, շնորհակալագիր),
ը. մշակում է իրավական ակտերի նախագծեր,
թ. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում անձնակազմի հոգեբանական խնդիրների հետազոտական և վերլուծական աշխատանքները,
ժ. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման ու գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ,
ժա. նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութերն ու տեղեկանքները, իրականացնում պետական կառավարման մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփումն ու վերլուծությունը,
ժբ. կազմակերպում է հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի սահմանված կարգով կազմված տարեկան աշխատանքային ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետին նեկայացնելու ու յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո հանրապետական գործադիր մարմինների աշխատակազմերի գնահատված կատարողականները Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը նեկայացնելու հետ կապված աշխատանքները,
ժգ. հսկողություն է իրականացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի աշխատողների կողմից սահմանված ներքին կարգապահական կանոնների պահպանման նկատմամբ,
ժդ. իրականացնում է սահմանված կարգով www.gov.am և Intranet.am կայքերի համապատասխան բաժիններում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները։