Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Ազգային ժողովի հետ կապերի վարչություն

Պետ` Ամալյա Ենգոյան
Հեռ.` (+37410) 51-57-30
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

ա. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախա­ձեռ­նությամբ Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կամ օրենքների նա­խա­գծերի փաթեթի՝ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Ազգա­յին ժողովում քննարկումը,

բ. ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգա­մավոր­ների կողմից ներկայացված օրենքի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հանրապետական գործադիր մարմիններից եզրակացության ստա­ցումը, դրանց հիման վրա Հայաստանի Հանրապետության կառավարության եզրակացության նախագծի նախա­պատրաստումը, Հայաստանի Հանրապետության կա­ռավարությունում դրա քննարկ­ման ապահովումն ու Ազգային ժողով ներկա­յաց­նելը,

գ. ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հեր­թական ընթերցմամբ ընդունված, պատգամավորների կողմից ներկայացված օրեն­­քի նախագծի կամ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հանրա­պետական գործադիր մարմին­ներից առաջարկությունների ստացումը, ամփոփումն ու Ազգային ժողով ներկայացնելը,

 դ. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության օրենս­դրա­կան նախաձեռնությունների հերթական ընթերցմամբ քննարկվող տեքստերի և առաջար­կությունների ամփոփաթերթիկի՝ Ազգային ժողովի քննարկմանը ներկա­յաց­նելը,

ե. ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի ստո­րագրմանը ներկայացված օրենքների վերաբերյալ հանրապետական գործադիր մար­միններից առաջար­կությունների ստացումը և ստացված առաջարկությունների հիման վրա նախապատ­րաստում է Հայաստանի Հանրապետության վարչապետի կարծիքի նախագիծ,

զ. ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատ­գա­մավոր­ների գրությունների, Հայաստանի Հանրապետության Հայաստանի Հանրա­պետության կառավարությանն ուղղված գրավոր հարցերի և Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովի խմբակցությունների հարցապնդումների պատաս­խանի` Հայաստանի Հանրապետու­թյան Ազգային ժողով ներկայացնելը,

է. ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դռնբաց նիստերին, մշտական հանձնաժողովների, աշխատանքային խմբերի աշխա­տանք­ներին և խորհրդարանական լսումներին Հայաստանի Հանրապետության Հայաս­տանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչների մասնակցու­թյու­նը,

ը. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա­տա­կազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձ­նա­ժողով­ների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նստա­շրջան­ների և նիստերի օրակարգերի մասին տեղեկատվությամբ,

թ. ապահովում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխա­տա­կազմի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հերթա­կան նստաշրջանի արդյունքների մասին տեղեկանքը ներկայացնելը‚

ժ. նախապատրաստում է Հայաստանի Հանրապետության կառավարության նախա­ձեռնությամբ հրավիրվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստերի և նստաշրջանների օրակարգերի նախագծերը,

ժա. ձևավորում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձ­նա­ժողովների հետ համատեղ նիստերի օրակարգերը,

 ժբ. ապահովում, ըստ առաջնահերթությունների Հայաստանի Հան­րա­պետության կառավարության օրենսդրական նախաձեռնությունների և միջազ­գա­յին պայմանագրերի Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում քննար­կումը, արդյունքների մասին օպերատիվ տեղեկատվություն է ներկայացում Հայաս­տանի Հանրապետության վարչա­պետին,

ժգ. ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձ­նաժո­ղովների նիստերում, հերթական և արտահերթ նիստերում ու նստաշրջան­ներում Հայաս­տանի Հանրապետության պետական բյուջեի, բյուջեի կատարման հաշ­վետվության քննարկումներին Հայաստանի Հանրապետության կառավարու­թյան ներկայացուցիչների մասնակցությունը,

ժդ. մշակում է իրավական ակտերի նախագծեր,

ժե. ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի «Ազգային ժո­ղովի հետ համագործակցություն» բաժնում անհրաժեշտ տեղեկատվության հա­մալրման հետ կապված աշխատանքները։