Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Վարչապետի աշխատակազմ

Պաշտպանության, անվտանգության և արդարադատության հարցերի վարչություն

Հեռ.` (+37410) 51-57-80

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`

1) իրականացնում է արդարադատության, պաշտպանության, արտակարգ իրավիճակների, դատախազության, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, փաստաբանական և նոտարական ծառայությունների, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրության, կուսակցությունների և այլ միավորումների վերաբերյալ օրենսդրության, թվարկված ոլորտների հարցերին վերաբերող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացնում է մասնագիտական փորձաքննություն, տալիս է իրավական ակտերի նախագծերով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ.

2) նախապատրաստում է իր գործունեության ոլորտների մասին տեղեկատվական նյութեր ու տեղեկանքներ.

3) իր իրավասության շրջանակներում իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ներկայացրած հաշվետվությունների ամփոփում և վերլուծություն.

4) հսկողություն է իրականացնում իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության տվյալ տարվա գործունեության միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ.

5) մշակում է իր գործունեության ոլորտների վերաբերյալ իրավական ակտերի նախագծեր.

6) ապահովում է կառավարության նիստում հավանության արժանացած իր գործունեության ոլորտների վերաբերյալ կառավարության նախաձեռնությամբ Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերջնական փաթեթի (նախագիծ, հիմնավորում, տեղեկանքներ, եզրակացություն, առկայության դեպքում ԿԱԳեր) տրամադրումն Ազգային ժողովի հետ կապերի վարչություն՝ վերջինիս կողմից դրանք սույն կանոնադրության 31րդ կետի 3րդ ենթակետին համապատասխան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնելու նպատակով.

7) նախապատրաստում և կազմակերպում է նախարարական պետաիրավական կոմիտեի նիստերը: