Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժին

Պետի պաշտոնակատար` Մհեր Թոռչյան
Հեռ.` (+37410) 51-58-74
Էլ. փոստ`

Վարչության գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ և այլ իրավական ակտերին համապատասխան զորահավաքի նախապատրաստության, զորահավաքին և զորահավաքային ծրագրերին վերաբերող հարցեր, քաղաքացիական պաշտպանությանը վերաբերող հարցեր.

ա. իրականացնում է իր գործունեության ոլորտներին առնչվող` Հայաստանի Հանրապետության կառավարության և Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև առանձին հարցերի հետ կապված մասնագիտական փորձաքննություն, տալիս է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ,

բ. համակարգում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի ու պլանների մշակման և հաստատման գործընթացը,

գ. կազմակերպում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պետական քաղաքականության մշակման աշխատանքները, մշտադիտարկում է զորահավաքային նախապատրաստության աշխատանքները,

դ. իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի կազմակերպման պլանների մշակման կազմակերպամեթոդական ղեկավարման և համակարգման աշխատանքներ,

ե. մշակում է զորահավաքային առաջադրանքների ձևավորման և սահմանման քաղաքականությունը, համակարգում է զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման գործընթացը,

զ. կազմակերպում է զորահավաքի ժամանակ զորահավաքային պլանով նախատեսված միջոցառումների մշակման աշխատանքները և իրականացնում է դրանց կատարման մշտադիտարկումը,

է. ուսումնասիրում և վերլուծում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի ոլորտի զարգացման միջազգային փորձը և անհրաժեշտության դեպքում ներկայացնում առաջարկություն,

ը. իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 20-ի N 591 որոշմամբ նախատեսված քաղաքացիական պաշտպանության աշխատանքները, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության պլանների մշակում, քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմի քաղաքացիական պաշտպանության գծով պատրաստման կազմակերպում, կառուցվածքային ստորաբաժանումների աշխատողների կողմից իրականացվող քաղաքացիական պաշտպանության ոլորտի աշխատանքների համակարգում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթների իրականացում,

թ. մշակում է իրավական ակտերի նախագծեր: