Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Աշխատակազմի կառուցվածք

Ներքին աուդիտի բաժին

Պետ` Արտակ Երգենյան
Հեռ.` (+37410) 51-58-66
Էլ. փոստ`

Բաժնի գործունեության ոլորտները և շրջանակը`
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում և աուդիտի ենթարկվող այլ միավորներում ներքին աուդիտի իրականացման հետ կապված հարցեր, մասնավորապես՝
1) Պատրաստում է և աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի կանոնակարգի և կանոնակարգի փոփոխության նախագծերը, ներքին աուդիտի ռազմավարական և տարեկան ծրագրերը,
2) Ներքին աուդիտի օրենսդրության, աշխատակազմի ներքին աուդիտի գործունեության կանոնակարգի և ներքին աուդիտի տարեկան ծրագրի համաձայն աուդիտի ենթարկվող միավորներում իրականացնում է աուդիտորական առաջադրանքներ,
3) Բաժնի ներքին աուդիտորներին` ըստ նրանց գիտելիքների և հմտությունների, սահմանում է իրականացման ենթակա աուդիտորական առաջադրանքները,
4) Կազմում և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին ու ներքին աուդիտի կոմիտեին ներկայացնում ներքին աուդիտի տարեկան հաշվետվությունը,
5) Ապահովում է ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարումը և ներքին աուդիտի մեթոդաբանության իրականացումը,
6) Անհրաժեշտության դեպքում, խորհրդակցելով ներքին աուդիտի ոլորտում լիազոր մարմնի հետ, մշակում է առանձին մեթոդաբանություն՝ ներքին աուդիտի բաժնի գործունեության համար,
7) ներքին աուդիտի բաժնի գործունեության ընթացիկ ուսումնասիրությունների` ներքին գնահատումների միջոցով իրականացնում է աուդիտի որակի երաշխավորման ծրագիր` անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև արտաքին խորհրդատուների,
8) Ներկայացնում է հաշվետվություններ Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին և ներքին աուդիտի կոմիտեին, , այդ թվում`
ա) աուդիտի արդյունքների և արձանագրված խնդիրների, արված առաջարկությունների և աուդիտի ենթարկված միավորի գործունեությունը բարելավելու նպատակով ձեռնարկված գործողությունների մասին,
բ) ներքին աուդիտի տարեկան գործունեության ծրագրի իրականացման մասին,
գ) ներքին աուդիտի իրականացման համար օգտագործված և անհրաժեշտ ռեսուրսների մասին,
դ) ներքին աուդիտի բաժնի ղեկավարի և ներքին աուդիտորների առջև ծառացած սահմանափակումների բոլոր դեպքերի մասին,
9) ապահովում է սահմանված կարգով www.gov.am կայքի համապատասխան բաժնում անհրաժեշտ տեղեկատվության համալրման հետ կապված աշխատանքները