Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Ուրբաթ, 7 Դեկտեմբերի 2007

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի ելույթը Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում
Սիրելի նալբանդցիներ։ Տասնինը տարի առաջ երկինքը կարծես թե փլվեց մեր գլխին, և առաջին ամենածանր հարվածը դուք ստացաք։ Տասնինը տարի առաջ Սպիտակի երկրաշարժը ցնցեց ողջ աշխարհը՝ 25 հազար զոհ, 19 հազար վիրավոր, բազմաթիվ խեղված ճակատագրեր, չիրականացված երազանքներ, ավերված քաղաքներ, փլված տներ, հիվանդանոցներ, դպրոցներ... Ամբողջովին կամ մասնակի ավերվեց 21 քաղաք, 324 գյուղ, երկրաշարժն ընդգրկեց հանրապետության տարածքի 40 տոկոսը, որտեղ ապրում էր մեկ միլիոն մարդ, 560 հազար մարդ մնաց անօթևան։
Երկրաշարժի մասին խոսելիս կամ մտածելիս, իմ կարծիքով, յուրաքանչյուր հայ ունենում է առնվազն երեք զգացում. առաջինը՝ վշտի զգացումն է, որովհետև առանց այն էլ փոքրաքանակ մեր ժողովուրդը ծանր կորուստ կրեց։ Երկրորդը հպարտության զգացումն է. ես հպարտ եմ, որ մեր ժողովուրդը չջարդվեց, չկոտրվեց, չնայած ծանր հարվածին՝ կարողացավ կամաց—կամաց իր մեջքը շտկել, ավերակներից կամաց—կամաց սկսեցին հառնել տնակներ, տներ, նորից սկսեցին լսվել նորածին մանուկների ճիչեր, և փողոցներում նորից սկսվեց երեխաների աղմուկը։ Մենք սրանով անպայման պետք է հպարտանանք։ Երրորդն, անշուշտ, շնորհակալության զգացումն է. հանրահայտ է, որ վիշտը, դառնությունը մենակ տանելը չափազանց դժվար է, և երբ քեզ կարեցկող ես ունենում, քո վիշտը կիսող ես ունենում, այդ վիշտը շատ ավելի թեթև է լինում։ Մենք պետք է շնորհակալ լինենք բոլոր մարդկանց, կառավարություններին, որոնք անմիջապես արձագանքեցին մեր վշտին, մեր ողբերգությանը և կարողացան մեզ օժանդակել։
Վերջին տասը տարվա ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել, որպեսզի վերացվեն երկրաշարժի հետևանքները։ Բայց այսօր՝ 19 տարի անց այդ դաժան օրից, մենք դեռևս. ցավոք, չենք կարող ասել, որ բոլոր խնդիրները լուծվել են։ Այո՛, բոլոր դպրոցները վերակառուցվել են, կառուցվել են բազմաթիվ բնակարաններ, ճանապարհներ, ակումբներ, բայց, այնուհանդերձ, այսօր դեռևս 6 հազար ընտանիք բնակվում է անտանելի պայմաններում,տնակներում, դեռևս մեզ չի հաջողվել վերականգնել բոլոր ենթակառուցվածքները, մեզ դեռևս շատ անելիքներ են մնացել։
Սիրելի նալբանդցիներ։ Ժողովուրդը, որ պատմություն չունի, նման է ծնող չունեցող երեխայի։ Մենք մեր պատմության ընթացքում շատ տառապանքներ ենք տեսել, մենք կարողացել ենք անցնել պատմության կեռմաններով, կարողացել ենք կանգնել պատմության քառուղիներում, կողմնորոշվել և առաջ շարժվել, և այդ պատճառով կարողացել ենք հասնել 21—րդ դար։ Հասել ենք մեր հավաքական կամքի, մեր աննկուն հավատի և մեր ժողովրդի հավաքական ուժի շնորհիվ։
Եկեք հավատանք, որ հեռու չէ այն օրը, երբ բոլորս կարող ենք փաստել, որ երկրաշարժի պատճառով առաջացած բոլոր խնդիրները վերացված են, որ նալբանդցին, երևանցին, սպիտակցին, գյումրեցին, վանաձորցին հավասարաչափ զարգանալու հնարավորություն ունեն, որ ե՛ւ Երևանում, ե՛ւ Նալբանդում, ե՛ւ Գյումրիում, ե՛ւ Վանաձորում մարդը հավասար հնարավորություն ունի փոխելու իր կյանքի որակը։
Ուզում եմ, որպեսզի բոլորս միավորվենք, բոլորս միավորենք մեր ջանքերը՝ հանուն մեր երկրի ապագայի, ուզում եմ, որպեսզի բոլորս միահամուռ լինենք և պաշտպանենք մեր երկիրը, ուզում եմ, որ դուք և մեր ժողովուրդն այլևս այսպիսի դառնություն չտեսնի, ուզում եմ, որ դուք ձեր երեխաներին փոխանցեք ձեր հավատը, ձեր պապերի հավատը, հույսը, որպեսզի նրանք կարողանան ավելի լավ Հայաստան կառուցել։
Ես նորից բոլորիդ ցավակցում եմ։ Գիտեմ, որ վաղը բոլորդ գնալու եք գերեզմանատներ, որովհետև համարյա թե բոլորդ էլ կորուստ եք ունեցել, բայց նորից ու նորից ձեզ կոչ եմ անում, որ, այո, ձեր վիշտը խորն է, բայց ինչպես պատմության ընթացքում, կարողանաք ամփոփել ձեր վիշտը և կարողանաք ձեր երեխաներին ներշնչել լավագույն ապագա։
Շնորհակալ եմ։