Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Չորեքշաբթի, 5 Հուլիսի 2017

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Սիրելի´ հայրենակիցներ,

22 տարի առաջ այս օրն ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: Այդ փաստաթուղթը ոչ միայն խորհրդանշում էր մեր նոր պետականությունը, այլև ամուր հիմքեր սահմանում Հայաստանի կառուցման և սահմանադրականության ձևավորման ու զարգացման համար: Սահմանադրության դերն անգնահատելի է մեր երկրի՝ որպես ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության կայացման հարցում։
Այսօր՝ սահմանադրական բարեփոխումների իրացման ճանապարհին, մենք բոլորս մեծ անելիքներ ունեն: Վստահ եմ, որ պետք է առաջնորդվենք այն գաղափարով, որ Սահմանադրության գերակայության ապահովումն ու լիարժեք կիրառումը կախված է ինչպես իշխանությունից, այնպես էլ յուրաքանչյուր քաղաքացուց: Բոլորս պետք է պատասխանատվության զգացում ունենանք մեր երկրի ապագայի նկատմամբ ու ամեն օր աշխատենք այդ ապագան ավելի լավը դարձնելու համար:
Այս առիթով շնորհավորում եմ մեզ բոլորիս և ցանկանում վստահեցնել Սահմանադրության եւ իրավունքի գերակայության ապահովման մեր վճռականության մասին: