Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Հինգշաբթի, 22 Դեկտեմբերի 2016

Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկի օրվա առթիվ

Հարգելի էներգետիկներ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Կայուն տնտեսական զարգացման ուղին բռնած մեր հանրապետության համար կարևոր նշանակություն ունի էներգետիկ ոլորտի արդիականացումն ու զարգացումը, երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը: Այդ ծրագրերի ու աշխատանքների հետևում կանգնած են նվիրյալներ, ովքեր արժանապատվորեն շարունակում են իրենց նախորդների գործն ու ավանդույթները:
Հայաստանի էներգետիկներն աշխատում են շուրջօրյա և այդ աշխատանքի շնորհիվ է, որ այսօր Հայաստանի բոլոր անկյուններում՝ յուրաքանչյուրի տանը և ընտանիքում կա լույս ու ջերմություն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում եմ անսպառ եռանդ ու նոր հաջողություններ ձեր դժվարին և պատասխանատու գործում: