Հինգշաբթի, 12 Մայիսի 2011
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` ծննդյան հոբելյանի կապակցությամբ:
Ձեր ստեղծագործական ժառանգությունն արդեն երկար տասնամյակներ հանդիսանում է հայկական մշակութային գանձարանի նշանակալի մասը, որով մեր ժողովուրդը ներկայանում է աշխարհին: Լինելով հայ ժողովրդի դարավոր ընթացքի, հոգևոր- մշակութային ժառանգության քաջահմուտ գիտակն ու կրողը` Դուք այդ ամենը վառ տաղանդով արտացոլել եք երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործություններում, որոնք շարունակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերում` փառավորելով Ձեր և Ձեզ ծնած ժողովրդի անունը:
Ձեր ներկայությունը անչափ լեցուն է մեր մշակութային-հասարակական կյանքում` թե որպես առաջնակարգ կոմպոզիտոր, թե որպես մանկավարժ ու միրզոյանական դպրոցի հիմնադիր:
Ձեր մարդկային ու քաղաքացիական բազմաթիվ առաքինություններից առանձնանում է անսահման համեստությունը` առավել զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը:
Վերստին շնորհավորում եմ Ձեր հոբելյանը, մաղթում առողջություն, անսպառ եռանդ և արևշատություն:





