Կիրակի, 1 Մայիսի 2011
Ջերմորեն շնորհավորում եմ ԱՌԿԱ լրատվական գործակալության ողջ անձնակազմին գործակալության ստեղծման 15-րդ տարեդարձի կապակցությամբ:
Տնտեսական լրագրությունը ժուռնալիստիկայի ամենապատասխանատու ու բարդ ճյուղերից է: Ձեզ պատիվ է բերում իրողությունը, որ խիզախել եք ուշադրության կենտրոնում պահել տնտեսության զարգացումներն ու ֆինանսական ոլորտը և կարողացել եք աչքի ընկնել մասնագիտական բարձր որակներով, լուրջ վերլուծական կարողություններով և օպերատիվությամբ:
Ուրախալի է, որ դուք այսօր էլ, հավատարիմ մնալով ձեր ավանդույթներին, շարունակում եք շարժվել նորարարությունների ճանապարհով:
Կրկին շնորհավորում եմ բոլորիդ, մաղթելով արգասաբեր աշխատանք և ստեղծագործական նորանոր հաջողություներ:





