Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Երեքշաբթի, 20 Մայիսի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ ԱԺ-ում «2007թ. ՀՀ պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության լսումների ժամանակ
ՄԵծարգո ԱԺ նախագահ, հարգելի պատգամավորներ։ Ես իմ ելույթը ուզում եմ սկսել՝ մեջբերելով Գարեգին Նժդեհի հետևյալ խոսքերը. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»։ Ինչու՞ եմ ես այս խոսքերից սկսում 2007թ. պետական բյուջեի  հաշվետվությունը, որովհետև համար մեկ խնդիրը, որ մեր առջև կանգնած է, դա հարկային հավասար պայմանների ստեղծումն է, որպեսզի բոլորը հավասար լինեն օրենքի առջև։ Սա է մեր հաղթանակի միակ ճանապարհը։ Այդ առումով 2007թ. բացառիկ տարի է եղել։ Բացառիկ է այն առումով, որ առաջին անգամ մեզ հաջողվել է մեկ տարվա ընթացքում հարկերի հավաքագրման աստիճանը կտրուկ ավելացնել։ 33 տոկոսով ավելացել է մեր պետական բյուջեն եկամտային մասով։ Ընդ որում, 1,6 տոկոսով տեսակարար կշիռը հակերի համախառն ներքին արդյունքում։ Սա աննախադեպ աճ է  մեզ համար, որովհետև 2006թ. այն կազմել է ընդամենը 0,2 տոկոս։ Մենք քաջ գիտակցում ենք, որ այս առաջընթացը, որ 2007թ. արձանագրվել է,  դեռևս բավարար չէ, որպեսզի մենք հանգստանանք և ասենք, որ խնդիրները ամբողջովին լուծված են։ Հակառակը, 2007թ. բյուջեի կատարումը բացահայտել է լրջագույն պրոբլեմներ հարկային և մաքսային վարչարարության կատարելագործման առումով։ Մասնավորապես, 2007թ. մենք արձանագրել ենք, որ հարկերի զգալի մասը դեռևս մենք հավաքագրում ենք անուղղակի հարկերի ձևով։ Եվ ուղղակի հարկերի տեսակարար կշիռը ընդհանուր հարկերի մեջ 2006թ. համեմատ նվազել է։ Բնականաբար, դա  պայմանավորված է այն տնտեսական գործընթացներով, որոնց ականատեսն ենք մենք։ 2007թ., ինչպես նաև նախորդ տարիներին, առաջանցիկ տեմպերով աճում է իմպորտի ծավալները։ Եվ բնականաբար, երբ աճում է իմպորտը, ավելացված արժեքի հարկը, որը մենք գանձում ենք սահմանում, հնարավորություն է տալիս կտրուկ ավելացնել մեր պետական բյուջեն։ Գաղտնիքը մեր հաջողությունների հարկային վարչարարության կատարելագործման մեջ է։
Ես ուզում եմ ձեզ հակիրճ ներկայացնել այն սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվել է 2007թ. բյուջեն։ Առաջինը ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք անցում ենք կատարել ծրագրերի հիման վրա բյուջեի կազմման մեթոդին։ Եվ այս մոտեցումը պետք է խորացվի։ Այս տարի մեր ծախսումային մասի գրեթե 40 տոկոսը ծրագրային սկզբունքով են իրականացվելու և այս մոտեցումը խորացվելու է։ Սա հնարավորություն է տալու ԱԺ-ին վերահսկել բյուջետային ծախսերի նպատակայնությունը։ Այսինքն՝ այն գումարները, որոնք դուք տրամադրում եք կառավարությանը, որպեսզի մենք իրականացնենք բյուջեով ծախսեր, որքանո՞վ են նպաստում այն նպատակների իրականացմանը, որոնք մենք ներկայացնելու ենք ձեր ուշադրությանը։
2-րդ կարևորագույն սկզբունքը, որի հիման վրա կառուցվել է մեր բյուջեն, այն է, որ բյուջեի հիմքում ընկած են միջնաժամկետ ֆինանսական ծրագրերը, որոնք հաստատվում են կառավարության կողմից երեք տարվա կտրվածքով և դա հնարավորություն է տալիս ապահովել բյուջեի շարունակականությունը երեք տարվա կտրվածքով, և ամեն տարի մենք թարմացնում ենք այդ ցուցանիշները։
3-րդ կարևորագույն փաստաթուղթը, որ ընկած է մեր բյուջեի հիմքում, դա Աղքատության հաղթահարման ծրագիրն է, որը երկարաժամկետ ծրագիր է համալիր և որը բացատրում է տրամաբանությունը մեր ընթացիկ տարվա ծախսերի։
2007թ. բյուջեի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ մենք առաջին անգամ ներդրել ենք ՋԻ-ԷՖ-ԷՍ-2001 համակարգը, որը նշանակում է կառավարության ֆինանսական վիճակագրության միջազգային ստանդարտի ներդրում։ Այսուհետև մեր բյուջեն համարդելի է այլ երկրների բյուջեների հետ և վերլուծական համեմատությունները հնարավորություն են տալիս բացահայտելու մեր խնդիրներն ու պրոբլեմները։
Մակրոտնտեսական ցուցանիշները 2007թ. բավականին տպավորիչ են և միևնույն ժամանակ պարտավորեցնող, որովհետև մենք արձանագրել ենք 2007թ. 13,8 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ և տարին ավարտել ենք 6,6 տոկոս գնաճով, ինչպես նաև 1,5 տոկոսանոց դեֆիցիտ է ունեցել մեր բյուջեն։ Եթե համեմատելու լինենք այս ցուցանիշները ԱՊՀ երկրների հետ, ապա կտեսնենք, որ 2007թ. բավականին մակրոտնտեսական ցուցանիշների տեսակետից հաջող է  եղել, ինչը, բնականաբար, լրջագույն խնդիրներ է դնում նորակազմ կառավարության առջև՝ ապահովելու ձեռք բերված միտումները։
Մի առանձնահատկություն գոյություն ունի անցումային երկրներում։ Այն է, որ քաղաքական ակտիվությունը դրսևորվում է ավելի վառ այն ժամանակ, երբ որ երկրները դրսևորում են ոչ թե տնտեսական անկում, այլ տնտեսական աճ։ Սա նշանակում է, որ եթե մեր քաղաքացիների սոցիալական և տնտեսական վիճակը լավանում է, ակնհայտ են դառնում թերությունները։ Ակնհայտ են դառնում թերությունները առաջին հերթին կառավարության գործունեության մեջ և քաղաքացիների մոտ արդարացի դժգոհություն է առաջանում այդ թերությունների ուղղման առումով։ Եվ սա մեզ տալիս է պատմական շանս ուղղորդելու քաղաքական, տնտեսական և սոցիալական ակտիվությունը, և հաջողության հասնում են այն պետությունները, ովքեր ուղղորդում են այդ ակտիվությունը դեպի բարեփոխումներ, դեպի ռեֆորմներ։ Եվ մեր կառավերության գործունևոթյան հիմքում ընկնելու է հենց այս սկզբունքը։ Մենք բաց պետք է խոսենք մեր թերությունների և բացթողումների մասին, որովհետև դա է լինելու երաշխիքը, որ մենք այդ խնդիրները կլուծենք։
Ես ուզում եմ շնորահակալություն հայտնել ԱԺ հանձնաժողովներին և պատգամավորներին, որոնք շահագրգիռ մասնակցեցին 2007թ. պետական բյուջեի հաշվետվության քննարկումներին և բացահայտեցին մի շարք խնդիրներ, որոնք մտահոգում են այսօր մեր պատգամավորներին։
Իմ ամփոփիչ խոսքում կանդրադառնամ այդ դիտողություններին և առաջարկություններին, որոնք հնչել են։ Այդ թվում նաև Վերահսկիչ պալատի կողմից բարձրացված հիմնախնդիրներին, որոնք մենք չափազանց կարևորում ենք։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորները հնարավորություն են ունենալու այսօր իրենց հարցերով և ելույթներով ևս մեկ անգամ շեշտադրումներ կատարելու այն հարցերի վերաբերյալ, որոնք իրենց մտահոգում են, այդ իսկ առումով թույլ տվեք ես այժմ կանգ չառնեմ այդ դիտողությունների վրա, այլ դրանց կանդրադառնամ իմ ամփոփիչ խոսքում՝ նշելով այն ուղղությունները, որոնցով մենք պետք է լուծենք ձեր կողմից բարձրացված խնդիրները։ Շնորհակալություն ուշադրության համար։