Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ելույթներ, Ուղերձներ

Հինգշաբթի, 10 Ապրիլի 2008

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի խոսքը ՀՀ կառավարության նիստում` պաշտոնավարման առիթով
Ցանկացած պետական գործչի համար պետք է երջանկություն լինի այն, որ նա հնարավորություն է ստանում ծառայել իր ժողովրդին և, միևնույն ժամանակ, ես քաջ գիտակցում եմ, որ սա մեծ պատասխանատվություն է: Մենք համատեղ տասը տարի աշխատել ենք, և ես մշտապես զգացել եմ նախագահի և կառավարության աջակցությունը Կենտրոնական բանկի գործունեության ընթացքում և, համոզված եմ, որ այդ մթնոլորտը պահպանվելու է: Ես կոշտ և խստապահանջ ղեկավար եմ եղել Կենտրոնական բանկում և դա շարունակվելու է, բայց միևնույն ժամանակ ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ ես թիմային աշխատանքի կողմնակից եմ և համոզված եմ, որ մենք կկարողանանք կառավարությունում թիմային աշխատանքի այդ մթնոլորտը շարունակել, որովհետև ինչպես նշեց նախագահը, մենք, իսկապես, հավակնոտ ծրագրեր ունենք: Ես բավականին խորը գիտակցում եմ, թե ինչ ծրագրեր են, որոնք արժանացել են Ազգային ժողովի հավանությանը, և նաև Հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, որոնք արժանացել են մեր ժողովրդի հավանությանը: Կարծում եմ, որ միայն համատեղ ջանքերով մենք կարող ենք այդ հավակնոտ ծրագրերն իրականացնել: Ես համոզված եմ, որ մենք, դա կարող ենք անել: Աստված մեզ հետ: Շնորհակալություն: