Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Սիմոն Վրացյան

Սիմոն Վրացյան

 

Կենսագրական տվյալներ

«Ես հավատացած եմ, որ ձեր և երկրի աջակցությամբ կհաջողվի տագնապալի այս վիճակից դուրս գալ պատվով», - հավատով ասել էր Ս. Վրացյանը՝ իր նշանակման օրը՝ դիմելով խորհրդարանին:
Ինչպես Քաջազնունին, այնպես էլ Վրացյանը փորձեց բազմակուսակցական կառավարություն ստեղծել. ի տարբերություն առաջին վարչապետի, վերջին վարչապետին հաջողվեց ստեղծել կոալիցիոն կառավարություն:
Կառավարության թիվ մեկ խնդիրն էր երկիրը հանել «ջրապտույտից» և հարևան երկրների հետ խաղաղ համակցություն ստեղծել: Սակայն այս և մնացյալ խնդիրներին կառավարությանը չհաջողվեց ընթացք տալ. կառավարության կյանքն անչափ կարճ տևեց:
1920թ. դեկտեմբերի 2-ին Հայաստանում տեղի ունեցավ վարչաձևի փոփոխություն. բոլշևիկներն անցան իշխանության, Հայաստանը խորհրդայնացավ. խորհրդարանական կառավարությանը հաջորդեց Հայաստանի Հեղկոմը՝ կարմիր բանակի պաշտպանության ներքո:
Այնուհետև տեղի ունեցան փետրվարի 18-ի դեպքերը:
Ստեղծվել էր «Հայրենիքի փրկության» կոմիտեն՝ Վրացյանի ղեկավարությամբ:
Փետրվարյան ապստամբության օրերին բոլշևիկները մի առ ժամանակ պարտություն կրեցին: «Փրկության» կոմիտեին հաջողվեց մի առ ժամանակ կարգի գցել կյանքը: Հակամարտությունը՝ դաշնակցականների և բոլշևիկների միջև շարունակվում էր:
Ապրիլի 2-ին Կարմիր բանակը Երևանում էր. բոլշևիկյան թնդանոթը որոտաց Քանաքեռի բարձունքից: Կառավարությունն ու զորքը հեռացան քաղաքից:
«Վերջին փամփուշտը պարպելով՝ Հայաստանի մարտիկները՝ կառավարությունն ու պաշտպանությունը, բոլոր նրանք, որոնք մերժեցին ենթարկվել ստրկության անարգ լծին՝ հաշտվելով հայրենիքի անկախության կորստի հետ, հուլիսի 10-ին ճեղքեցին կամուրջներ չհանդուրժող կատաղի Արաքսն ու անցան Պարսկաստան՝ տանելով իրենց հետ անկախ Հայաստանի դրոշը՝ շարունակելու համար գաղափարական պայքարը հայրենիքի ազատության համար», - պատմում է Սիմոն Վրացյանը. առաջին հանրապետության վերջին վարչապետը, որը պաշտոնավարեց ընդամենը 8 օր:
Հարենիքի մարտիկը, ինչպես իր նախորդները, սերունդներին թողեց գրական-պատմական ժառանգություն:
Նա սովորել էր Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1911-13թթ. ԱՄՆ-ում խմբագրել է «Հայրենիք» օրաթերթը: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մասնակցել էր հայկական կամավորական գնդերի կազմակերպմանը: 1918թ. ընտրվել է Անդրկովկասյան սեյմի, ապա Առաջին Հանրապետության խորհրդարանի անդամ: Օհանջանյանի կառավարությունում եղել է գյուղատնտեսության և աշխատանքի նախարար:
Մահացել է հայրենիքից հեռու՝ Բեյրութում՝ 1969թ.՝ հոգու մեջ անթեղված պահելով անկախ հայրենիքի, ազատագրված Հայաստանի մշտակա պատկերը: