Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նախկին վարչապետեր

Հովհաննես Քաջազնունի /Իգիթխանյան/

Հովհաննես Քաջազնունի /Իգիթխանյան/

 

30.07.1918
28.05.1919

Կենսագրական տվյալներ

1868թ. ծնված Հ. Քաջազնունին ավարտել էր Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, 1914թ. աշխատել Ազգային բյուրոյում, 1918թ. եղել Անդրկովկասի սեյմի անդամ:
Հայաստանի առաջին վարչապետ Քաջազնունին ցանկանում էր ստեղծել միջկուսակցական կառավարություն, այնուհանդերձ այն կազմվեց հիմնականում դաշնակցականներից:
Կառավարության կազմը.
Ա. Խատիսյան - արտաքին գործերի նախարար /ՀՅԴ/
Ա. Մանուկյան - ներքին գործերի նախարար /ՀՅԴ/
Խ. Կարճիկյան - ելմտական նախարար /ՀՅԴ/
Հ. Հախվերդյան - զինվորական նախարար /անկուսակցական/
Գ. Տեր-Պետրոսյան - արդարադատության նախարար /անկուսակցական/Քաջազնունին միաժամանակ ներկայացրեց նաև կառավարության գործունեության ուղղությունները. «Բացառիկ ծանր պայմանների մեջ է գործի անցել իմ կազմած կառավարությունը... Կառավարությունը չունի ոչ մի հենարան անցյալում, նա չի հաջորդում նախկին կառավարությանը՝ շարունակելու արդեն ընթացքի դրած պետական աշխատանքը», -փաստեց Քաջազնունին:
Հստակորեն ուղենշելով գործունեության ոլորտները՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ իր առաջադրած ծրագրի իրագործմանը:
«Կամաց-կամաց սկսանք ոտքի կանգնիլ: Շինարարութիւն սկսավ, պարենաւորումը, թէև անբաւական կանոնաւորեուցաւ, դպրոցներ բացուեցան իրարու ետև», - պատմում է Սիմոն Վրացյանը:
Եվ այնուհանդերձ, Հայաստանում ժողովրդի վիճակը մնում էր բավականին ծանր. սնունդ չկար: Վարչապետ Քաջազնունին Հայաստանի խորհրդին առաջարկեց՝ սովի դեմն առնելու համար՝ դիմել դաշնակից պետություններին, մասնավորապես ԱՄՆ-ին: Հայաստանի խորհուրդը հանձնարարեց վարչապետին՝ ուղևորվել Եվրոպա և ԱՄՆ՝ խնդրին լուծում տալու համար:
Քաջազնունու վարչապետության շրջանի բնորոշիչը հիմնականում համարվում է այն, որ օրհասական այդ օրերին երկրի վարչապետն իր անձնական մասնակցությամբ կարողացավ լուծել Հայաստանի պարենավորման հարցը՝ ԱՄՆ-ից մեկ միլիոն 300 հազար փութ ալյուր, մեծ քանակությամբ հացահատիկ և պահածո բերելով:
Հայաստանի առաջին վարչապետ Հովհաննես Քաջազնունին հետագայում ինքն իր մասին գրել է. «Իբրև արևելցի՝ հակված եմ եղել երազելու և փիլիսոփայելու: Է՞լ ասեմ: Անբուժելի ռոմանտիկ եմ եղել և միաժամանակ՝ շեշտված սկեպտիկ: Հաշտեցրեք, եթե կարող եք: Իբրև գրասեր գրել եմ դեսից-դենից: Իբրև տնաբույս փիլիսոփա՝ շատ մտածել եմ անլուծելի խնդիրների մասին», - նրա հետ հաճախ էր փոխկանչի մեջ մտնում մեկ ուրիշ վարչապետ՝ Երրորդ հանրապետության ութերորդ վարչապետը՝ Վազգեն Սարգսյանը. նա հաճախ էր սրտի ցավով հիշում, թե ինչպես, «վագոն չլինելու պատճառով» Հայաստանի առաջին կառավարությունը չէր կարողանում Թիֆլիսից Հայաստան գալ. հետո էլ կառավարությունը եկել էր Հայաստան ու չէր կարողանում Եռագույնի համար կտոր ճարել իր հայրենիքում, ու ստիպված էր դրսից բերել կտորը:
Քաջազնունու վարչապետությունը տևեց մինչև 1919թ. օգոստոսը: Նույն թվականի փետրվարին որոշում կայացվեց նրան ուղարկել ԱՄՆ, որպես պաշտոնակատար նրան փոխարինեց Ալեքսանդր Խատիսյանը: Մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև Քաջազնունու գրական ժառանգությունը: Հոգեպես մեծ կապվածություն ունենալով ժամանակի գրական կյանքի և գործիչների հետ, հետագայում նրանց մասին հուշեր է գրել: Հատկանշական են Թումանյանի մասին նրա հուշերը. անկեղծ՝ անկաշկանդ, սիրով առլեցուն:
Խորհրդային կարգերի հաստատումից հետո 1921թ. Քաջազնունին հաստատվեց Ռումինիայում՝ Բուխարեստում: Սակայն 1924թ. վերադարձավ Երևան և տարիներ հետո՝ 1937թ. ձերբակալվեց: Իր մահկանացուն կնքեց 1938թ.-ին, ՆԺԿ բանտում:
Այսպիսով՝ հայոց երկրի առաջին վարչապետը զոհ գնաց բռնարարքի՝ իր ետևից թողնելով ցավոտ մի ճամփա, որով պետք է անցնեին նաև Երկրորդ Հանրապետության մի շարք վարչապետներ: