Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Նախկին վարչապետեր

Վլադիմիր Մարգարյանց

Վլադիմիր Մարգարյանց

 

01.02.1989
30.01.1990

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1934թ. Կրասնոդարի երկրամասի Եյսկ քաղաքում: Մասնագիտությամբ գյուղատնտես էր:
Նա խորհրդային վերջին վարչապետն էր. Կրասնոդարի երկրամասում աշխատել էր Մ. Գորբաչովի հետ, և շատերն այդ հանգամանքով էին բացատրում հանրապետության համար խառն օրերին. երբ Արցախյան շարժումն իր բուռն վերելքի մեջ էր, սկսվել էր Արցախից բռնագաղթը. նրա՝ գործադիր իշխանության ղեկավար նշանակվելու հանգամանքը:
Կենտկոմի՝ 1989թ.հունվարի 10-ի ընդլայնված պլենումում, որին ներկա էին Ն. Ռիժկովը, ինչպես նաև տասնյակից ավելի Կենտրոնից ժամանած նախարարներ, Վ. Մարգարյանցը նշանակվեց նախարարապետ:
Վ. Մարգարյանցը, ի շարս այլ խնդիրների, իր նախորդի պես, զբաղվում էր երկրաշարժի՝ աղետի գոտու վերականգմամբ:
Վ. Մարգարյանցին չվիճակվեց երկար աշխատել՝ ծնվում էր Երրորդ Հանրապետությունը. Խորհուրդները քանդվում էին, նախկին կառույցներն ապացուցում էին իրենց սնանկությունը, ժողովուրդը ոտքի էր կանգնել՝ իր իրավունքներին տե դառնալու համար:
1990-ին տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Հաղթեց Հայոց համազգային շարժումը: Պառլամենտական մեծամասնությունը ձևավորեց իր կառավարությունը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ: Նույն՝ 20-րդ դարում սկիզբ դրվեց Հայաստանի Երրորդ Հանրապետությանը:
Վլ. Մարգարյանցը ճակատագրի կամոք եղավ խորհրդային Հայաստանի 13-րդ վարչապետը, որին վիճակված էր սահմանային առաքելություն կատարել դարավերջյան «թավշյա» հեղափոխության օրերի մեջ և քաղաքակիրթ, մեր հայրենիքի համար եզակիորեն անկռիվ, անարյուն իշխանությունը հանձնել իր իրավահաջորդին՝ Երրորդ Հանրապետության առաջին վարչապետին: