Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Նախկին վարչապետեր

Ֆադեյ Սարգսյան

Ֆադեյ Սարգսյան

 

Կենսագրական տվյալներ

Ծնվել է 1923թ. Երևանում: Ավարտել է Լենինգրադի Բուդյոննու անվան կապի զինվորական ակադեմիան: Տեխնիկական գիտությունների դոկտոր է: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:
Եղել է ՍՍՀՄ պաշտպանության մինստրության հրթիռա-հրետանային վարչության ավագ զինվորական ներկայացուցիչ Սվերդլովսկի գործարանում, ապա՝ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում:
Ինժեներական զորքերի գեներալ-մայոր է:
Նա ևս այն վարչապետներից է, որ բավականին երկար պաշտոնավարեց՝ 12 տարի: Նրա վարչապետության վերջին տարիները համընկան հայ ժողովրդի ազգային զարթոնքի՝ Արցախյան շարժման սկզբին:
1993-2006թթ. եղել է ՀՀ ԳԱԱ պրեզիդենտ: Հրավիրյալի կարգավիճակով մասնակցել է կառավարության նիստերին:
ֆադեյ Սարգսյանի պաշտոնավարման բնութագրիչներից կարևորն այն էր, որ նա առավել մեծ ուշադրությամբ էր հետևում հանրապետության ծայրամասերի տնտեսական զարգացմանը, մեծ ուշադրություն էր դարձնում բնակչության սոցիալական զարգացման հարցերին: Գյուղերում առանձնատներ կառուցելու համար իր պաշտոնավարության ժամանակ տրվեցին նպատակային վարկեր:
Նպատակային ծրագիր իրականացվեց, որն ընդգրկեց Մեղրին. բացվեց Մեղրի-Քաջարան ռազմավարական նշանակության ճանապարհը, որը մեծ կարևորություն ունեցավ հետագայում. այն «պատուհան» դարձավ շրջափակման տարիներին:
Նոր թափ ստացան Ագարակի պղնձաձուլական գործարանի աշխատանքները:

Սակայն Ֆադեյ Սարգսյանի գործունեության ամենաբնորոշիչ ժամանակահատվածը 1988թ. դեկտեմբերի 7-ի՝ մեծ երկրաշարժը ու նրան հաջորդող շրջանն էր: Այդ ընթացքում գրեթե մշտապես գտնվում էր աղետի գոտում: Նրա կառավարությունն էր, որ կրեց երկրաշարժի հետևանքների վերացման առաջին շրջանի ողջ պատասխանատվությունը. տևական ժամանակ ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր Հայաստանի վրա, անհրաժեշտ էր մի կողմից տեղաբաշխել աշխարհի բոլոր ծայրերից եկող մարդասիրական օգնությունը՝ միևնույն ժամանակ մտածել օրախնդրի մնացյալ հարցերի մասին:
Բարդ իրավիճակներում շատ արագ կողմնորոշվում էր, նա ուներ կյանքի մեծ փորձ, և ուղղակի աշխատելու սկզբունք. շատ դեպքում գործում էր առանց օգնականների և քարտուղարուհիների. անմիջական մասնակցություն ունենալով հիմնախնդիրների լուծմանը, ինչն էլ այդ օրերին խիստ անհրաժեշտ էր, որովհետև 88-ին Հայաստանը դարձել էր աշխարհի էպիկենտրոնը՝ երկրաշարժի և ԽՍՀՄ-ի ընդերքը խարխլելու, տոտալիտարիզմի դեմ ոտքի կանգնելու և դեմոկրատական հայրենիք կերտելու, իրենից օտարված արցախցուն իր հայրենիքի տեր դարձնելու առումով:
Ֆադեյ Սարգսյանի պաշտոնավարությունն առանձնացավ նաև մեկ այլ բնորոշիչով. նա հիմնականում աշխատեց ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանի հետ, գործիչ, որը 14 տարի ղեկավարեց Հայաստանը: Նրանց համատեղ աշխատանքի շրջանում էր, որ կյանքի կոչվեց ՀՀ հետագա զարգացման հեռանկարային ծրագիրը, որն ապահովեց ժողովրդական տնտեսության և ժողովրդի սոցիալական կենսամակարդակի շեշտակի աճ. բուռն զարգացում ապրեցին նվազ մետաղատար և էներգատար ճյուղերը, ռադիոէլեկտրոնիկան, մեքենաշինությունը, շահագործման հանձնվեց մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը...