Տիգրան Սարգսյան
ՀՀ Վարչապետ
Պաշտոնը ստանձնել է
9 Ապրիլ 2008
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1960 թ., 29 հունվարի, ք. Կիրովական (Վանաձոր)
Կրթություն
1977-1978 թթ. - ք. Երևան, տեխնիկական թիվ 14 ուսումնարան
1978-1980 թթ. - ք. Երևան, Ժողովրդական տնտեսության ինստիտուտ, Պլանավորման և տնտեսության ֆակուլտետ
1980-1983 թթ.- ք. Լենինգրադ, Ռուսաստան, Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտ, գերազանցության դիպլոմ
1983-1987 թթ. - Ն. Ա. Վոզնեսենսկու անվան ֆինանսա-տնտեսական ինստիտուտի ասպիրանտուրա
«Տարածաշրջանային սոցիալ-տնտեսական զարգացման պլանավորումը Հայաստանի օրինակով» թեմայով թեզ, տնտեսագիտական գիտությունների թեկնածու
1994 թ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, «Օրինաստեղծ գործունեություն», Իրավունքի միջազգային ինստիտուտ
1996-1997 թթ. - ք. Վաշինգտոն, ԱՄՆ, Համաշխարհային բանկ, «Բանկերի արդյունավետ կառավարում», Տնտեսական զարգացման ինստիտուտ:
Աշխատանքային գործունեություն
1987-1990 թթ.- Տնտեսության և պլանավորման գիտահետազոտական ինստիտուտ, ավագ գիտաշխատող, միջազգային տնտեսական կապերի խմբի ղեկավար
1988-1993 թթ.- Երիտասարդ մասնագետների և գիտնականների հանրապետական խորհրդի նախագահ
1990-1991 թթ.- տնտեսական բարեփոխումների հիմնախնդիրների վերաբերյալ բանկիրների համար կազմակերպվող մշտական սեմինարների կոորդինատոր
1990-1995 թթ. - ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԳԽ նախագահության անդամ
1993-1994 թթ.- Երևանի պետական համալսարան` բանկային գործի դասավանդում
1995-1998 թթ. - Հայաստանի բանկերի ասոցիացիայի նախագահ
1995-2008 թթ.- Անցումային հասարակության հետազոտության ինստիտուտի տնօրեն
1998-2005 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
2005-2008 թթ.- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ (վերանշանակում)
2005-2007 թթ.- Միջպետական բանկի խորհրդի նախագահ
2008 թ.ապրիլի 9-ից` ՀՀ վարչապետ:
Այլ տվյալներ
Պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
Ունի պահեստի սպայի զինվորական կոչում:
Ավելի քան 20 գիտական հոդվածների հեղինակ է:
Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր է:
Կուսակցական պատկանելություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր և երկու որդի:

