Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

Բաժանորդագրություն










Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)
Հետադարձ կապ պատասխանատուների հետ
iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Էլ. կառավարում

Տառատեսակներ

«Հայաստանի Հանրապետության պետական պաշտոնական փաստաթղթաշրջանառությունում պարտադիր կիրառման հայկական համակարգչային տառատեսակները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ հաստատված «Գրապալատ» և «Մարիամ» համակարգչային տառատեսակները:

Մամուլի ասուլիս

Չորեքշաբթի, 28 Դեկտեմբեր 2011

Հանրապետությունում արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի նվազում

Կառավարության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության իրականացման արդյունքներով Հանրապետությունում 2010 թվականին 2008-ի համեմատ արձանագրվել է կոռուպցիոն ռիսկերի 5 տոկոս նվազում: Այս մասին կառավարությունում հրավիրված ասուլիսում տեղեկացրեց փորձագետ Արմեն Խուդավերդյանը: 2011-ի վիճակագրական տվյալները դեռևս ամփոփվում են և կներկայացվեն հաջորդ տարեսկզբին: «Կոռուպցիոն դրսևորումները նվազել են հիմնականում առողջապահության, պետավտոտեսչության, հարկային ծառայության ոլորտներում, որտեղ մշտապես... մանրամասն »

Հինգշաբթի, 22 Դեկտեմբեր 2011

Հանրային սննդի համակարգում վերացվում է սերտիֆիկացման գործընթացը

Կառավարությունն այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ուժը կորցրած ճանաչել մեկ այլ որոշում, ինչը բխում է կառավարության որդեգրած քաղաքականությունից, այն է` Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար մոտարկել Եվրամիության գործող հանձնարարականներին։ Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ այս նպատակով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։... մանրամասն »

Չորեքշաբթի, 2 Նոյեմբեր 2011

Փորձագետ. «Փոքր և միջին բիզնեսի հարկային բեռը Հայաստանում շատ մեծ է»

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում խորհրդի անդամներ «Գործարար շահերի պաշտպանության ցանց» Հասարակական կազմակերպության համակարգող Գագիկ Պողոսյանը և «Հայաստանի տրասպորտային առաքողների միության» Հասարակական կազմակերպության նախագահ Եղիշե Հովհաննիսյանը: «Փոքր և միջին բիզնեսի... մանրամասն »

Երկուշաբթի, 24 Հոկտեմբեր 2011

Մեկնարկել է «ԱՐԻԱԼ» լազերային բարձր հաճախականային գիտահետեազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ է հանդիպել Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը, ով ներկայացրել է Միջազգային գիտական և գիտատեխնիկական ոլորտում 2011 թ.: Հիմնական ձեռքբերումները: Նա մասնավորապես նշել է, որ «Քենդլ» նախագծի շրջանակում մեկնարկել են «ԱՐԻԱԼ» լազերային բարձր հաճախականային գիտահետեազոտական գծային արագացուցչի կառուցման աշխատանքները, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2013 թվականի գարնանը: Այս մասին այսօր հրավիրված... մանրամասն »

Հինգշաբթի, 13 Հոկտեմբեր 2011

Արտակ Շաբոյան «օրենսդրական դաշտը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ աշխատել մրցակցության խնդիրների լուծման ուղղությամբ»

«Մեզ հաջողվել է բազմաթիվ խնդիրներ բացահայտել, որը պայմանավորված է նրանով, որ այս տարվա ընթացքում իրականացվել են օրենսդրական փոփոխություններ: Զգալիորեն փոփոխվել է տնտեսական մրցակցության մասին օրենքը, որը նոր գործիքներ և մեխանիզմներ է տվել հանձնաժողովին», -այս մասին կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով հայտնել է, որ այն ոլորտներում, որտեղ բացահայտվել են... մանրամասն »

Հինգշաբթի, 6 Հոկտեմբեր 2011

Այս տարի բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, բացի շինարարությունից

Այս տարեվերջին գրեթե բոլոր ոլորտներում կարձանագրվի երկնիշ տնտեսական աճ, որը լուրջ հիմք է հանդիսանալու տնտեսության զարգացման և բյուջետային եկամուտների հավաքագրման գործում: Այս ամենը հնարավորություն կտա կառավարությանը վստահորեն մուտք գործել 2012 թվական: Այս մասին այսօր կառավարության նիստին հաջորդած մամլո ասուլիսում նշել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը: Ըստ նրա` ներկայում արդյունաբերության ոլորտում արձանագրվել է 12 տոկոսանոց տնտեսական աճ: Ակնկալում է, որ տարվերջին ևս կլինեն նման... մանրամասն »

Երկուշաբթի, 3 Հոկտեմբեր 2011

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունը աճում է մոտ 21 տոկոսով

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Սոցիալական ապահովության ծառայության պետ Արտեմ Ասատրյանը։ Բանախոսը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերվում են զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից տրվող թոշակներին: Արտեմ Ասատրյանը կարևորել է Արցախյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովությանը այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ... մանրամասն »

Հինգշաբթի, 15 Սեպտեմբեր 2011

Սահմանվել է աղետի գոտում կառուցվող բնակարանների շահառուների փաստաթղթերի հանձման կարգը

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցը աղետի գոտում բնակարանների շահառուների փաստաթղթերի հանձման կարգին էր վերաբերում: Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը ներկայացրել է հարցի մանրամասները, ներկայացրել պարզաբանումներ է տվել հարցի շուրջ: Գործադիրը որոշում է ընդունել, որ այն շահառուները, ովքեր ցուցակագրված են բնակարան ստանալու համար, իրենց փաստաթղթերը հանձնաժողովին պետք է ներկայացնեն մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը: Ըստ նախարարի` մինչև սեպտեմբերի 1-ը 2913 ընտանիքներ տեղեկացվել... մանրամասն »

Ուրբաթ, 20 Մայիս 2011

Պարզեցվել են անշարժ գույքի պետական գրանցման ընթացակարգերը

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ ԿԱ առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի պետի տեղակալ Աշոտ Մուսայանը ներկայացրել է կառավարության հավանությանն արժանացած գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու, քաղաքացիական ծառայության աշխատողների վարձատրության վերաբերյալ օրենքում փոփոխություններ կատարելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքների նախագծերը: Էական փոփոխություններ են կատարվել անշարժ... մանրամասն »

Ուրբաթ, 20 Մայիս 2011

ԱԱՀ-ն հանվում է գյուղատնտեսության մեջ օգտագործվող ներկրվող ռեսուրսներից

Հայաստանի Հանրապետության կառավարության նիստում այսօր ընդունվել է որոշման նախագիծ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին»: Նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում հարցի վերաբերյալ պարզաբանումներ է տվել Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով նշել է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ագրարային ոլորտի նկատմամբ մեր պետության որդեգրած քաղաքականությամբ: Նրա խոսքով` ճյուղի զարգացման համար պետք է... մանրամասն »

Նոյեմբեր 2017
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930 

-

Արխիվ