Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 25 հոկտեմբերի 2012

Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում

Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 23-ին հրապարակված «Ճկուն կարգավորումներ ՓՄՁ-ների համար 2013» վարկանիշային զեկույցի տվյալներով` նախորդ տարվա համեմատ Հայաստանը բարելավել է իր դիրքը 18 կետով` 185 երկրների շարքում գրավելով 32-րդ դիրքը: Նշենք, որ զեկույցը կազմվում է գործարարների և պետական մարմինների կողմից լրացրած հարցաթերթիկների ամփոփման հիման վրա:
Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Հայաստանի այս տարվա արդյունքներն աննախադեպ են. վերջին երկու տարիների զեկույցների տվյալներով` Հայաստանն իր դիրքը բարելավել է 29 կետով:
«Սա խոսում է այն մասին, որ այս զարգացումներն ու առաջընթացը կրում են շարունակական բնույթ: Դա արդեն որակական փոփոխություն է, և կարծում եմ, որ մենք դեռ անելիքներ ունենք»,-նշել է էկոնոմիկայի նախարարը:
«Գործարարությամբ զբաղվելը 2013» զեկույցում Հայաստանն ամենամեծ առաջընթացն արձանագրել հետևյալ ցուցիչներով. «Ներդրողների պաշտպանվածություն»- դիրքը բարելավվել է 73 կետով` 98-րդ տեղից բարձրանալով 25-րդ տեղը, «Հարկերի վճարում»- դիրքը բարելավվել է 44 կետով` 152-ից բարձրանալով 108-րդ տեղը, «Էլեկտրականության միացում»- դիրքը բարելավվել է 42 կետով` 143-ից բարձրանալով 101-րդ տեղը: Երեք կետով առաջընթաց է արձանագրվել նաև «Շինարարության թույլտվությունների ստացում» ցուցիչով :
Տ.Դավթյանը տեղեկացրել է նաև, որ այս զեկույցի տվյալներով Հայաստանի գործարար միջավայրը լավագույնն է ԱՊՀ երկրների շարքում և երկրորդն է տարածաշրջանում` զիջելով միայն Վրաստանին:
Նախարարի տեղակալ Կարինե Մինասյանն էլ ներկարայացրել է բիզնես միջավայրի կատարելագործմանն ուղղված ծրագրերը:
Իսկ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանն էլ, անդրադառնալով կառավարության այսօրվա նիստում ընդունված «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» որոշմանը, նշել է, որ այն ուղղված է 2013թ. հունվարի 1-ից եկամտային հարկի ներդրամը: «Ինչպես գիտենք, եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմիններին պետք է ներկայացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Սուբյեկտները, քաղաքացիները, ովքեր լիազորված են իրենց կազմակերպությունների կողմից էլետրոնային հաշվետվություններն ուղարկելու, պետք է ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տարածքային ստորաբաժանումներից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն գաղտնաբառը ստանալու համար, հաշվառվեն հարկային մարմնում»,-ասել է նա:
Ա.Ալավերդյանը տեղեկացրել է նաև, որ մինչև նոյեմբերի 30-ը դիմողները կստանան անվճար էլեկտրոնային ստորագրություն, իսկ նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը` 3000 դրամը, կփոխհատուցի կառավարությունը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ