Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 18 հոկտեմբերի 2012

Նոր հսկիչ դրամարկղային մեքենաներ՝ հունվարի 1-ից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 946-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ինչպես ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, դրա ընդունման անհրաժեշտությունը նախևառաջ պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին օրենքի պահանջներով: Մասնավորապես, համապատասխան օրենքի համաձայն 2013թ. հունվարի 1-ից արդեն իսկ ամսական ԱԱՀ վճարողները պարտավոր են կիրառել նոր ՀԴՄ-ներ: «Որպես ամսական ավելացված արժեքի հարկ վճարողներ ճանաչվում են այն տնտեսվարող սուբյեկները , ովքեր նախորդ օրացուցային տարվա ընթացքում ունեն ավելի քան 100 մլն դրամ հասույթ»,-ասել է Վախթանգ Միրումյանը : Ըստ նրա` նոր ՀԴՄ-ները կունենան օրական դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմնին փոխանցելու հնարավորություն:
Բանախոսը նշել է, որ նոր ՀԴՄ-ների ներդրումը լուծում է հարկային հասույթների հաշվառման խնդիրը, մասնավորապես, ՊԵԿ-ի կողմից իրականացվող վերահսկողական գործառույթների շրջանակներում: «Այսինքն` նոր ՀԴՄ-ների ներդրումը նախևառաջ պետք է լուծի ֆիսկալ հասույթների պաշտպանվածության խնդիրը տնտեսվարող սուբյեկտների մոտ»,-ասել է Վախթանգ Միրումյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ