Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 13 սեպտեմբերի 2012

Տնտեսվարող սուբյեկտների էլեկտրոնային ստորագրությունների սպասարկման վարձը կվճարվի պետական բյուջեի հաշվին

2013թ. հունվարի 1-ից «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը: ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ այն տնտեսվարող սուբյեկտները, որոնք մինչ նոյեմբերի 30-ը կստանան էլեկտրոնային ստորագրություններ և նույնականացման քարտեր, ապա 2013-ին էլեկտրոնային ստորագրության վարձավճարը կֆինանսավորվի պետական բյուջեի հաշվին:
«Գործընթացին աջակցելու համար մարզերում ստեղծվել են աշխատանքային խմբեր: Նախատեսվում է իրականացնել լայնածավալ իրազեկման և տնտեսվարող սուբյեկտների ուսուցման աշխատանքներ, որպեսզի 2013-ին հնարավոր լինի անցնել միասնական հաշվետվության ձևին` էլեկտրոնային տարբերակով» ,- ասել է Արտեմ Ասատրյանը:
Նրա խոսքով՝ սա կնպաստի կոռուպցիոն ռիսկերի, տնտեսվարող սուբյեկտ-պետական մարմին շփումների, ինչպես նաև հաշվետվությունների քանակի նվազմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ