Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 22 հունիսի 2012

Վերականգնվելու են «Գոռավանի ավազուտներ» և «Արփի լիճ» արգելոցները

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պարզաբանումներ է տվել «Գոռավանի ավազուտներ» պետական արգելավայրի վերականգնման աշխատանքների 2013-2015թթ. ծրագրի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կողմից KfW միջազգային զարգացման բանկի միջոցով ֆինանսավորվող “Գերմանիայի և Հայաստանի միջև ֆինանսական համագործակցության. Բնապահպանական ծրագիր Հարավային Կովկասում` Հայաստանում Արփի լիճ Ազգային Պարկի ստեղծում” ծրագրի գործողությունների իրականացումը մինչև 2012 թվականի նոյեմբեր ամիս երկարաձգման մասին:
«Գոռավանի ավազուտները» գտնվում են Խոսրովի արգելոցի տարածքում և անհրաժեշտություն կա, որ այնտեղի բուսական և կենդանական աշխարհի պահպանման համար միջոցառումներ իրականցվեն: Նախարարը մասնավորապես նշել է. «Հիմնականում խնդիրները վերաբերվում են արգելավայրային ռեժիմին: Չնայած, որ այն այսօր էլ կա, չկան անհրաժեշտ ենթակառուցվածքներ և պետք է ավելի պատշաճ աշխատանքներ իրականացնել»: Նախարարը մասնավորեցրել է իրականցվող աշխատանքները` հայտնելով, որ պետք է իրականացվեն ցանկապատման, կենդանական և բուսական աշխարհի պահպանմանն ուղղված աշխատանքներ:
Կառավարության մեկ այլ որոշում վերաբերվում էր «Արփի լիճ» Ազգային արգելոցին: Սա անդրսահմանային պահպանվող տարածք է, այսինքն դրա պաշտպանությունն իրկանացվում է նաև հարևան պետությունների հետ: «Դեռևս ծրագրի մեկնարկին մենք հայտարարել ենք, որ 2.2 մլն եվրո արժողությամբ ծրագիր ենք իրականացնում Գերմանիայի Դաշնության կառավարության հետ համատեղ»,-հայտնել է բնապահպանության նախարարը, ով մանրամասնել է նաև կատարված աշխատանքների մասին` նշելով որ մինչ այժմ իրականացվել են այցելուների կենտրոն, Ազգային պարկի շենք, կատարվել են քարտեզագրման ու ակնադիտական աշխատանքներ:
Արամ Հարությանը հավելել է, որ իրենք իրականցնում են մի քանի ծրագիր ևս, որոնք վերաբերում 14 համայանքների խմելու ջրի իրականացմանը, մսի վերամշակման արտադրությանը, մեղվապահությանը և այլն:
Մանրամասները աուդիոնյութում
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ