Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

ուրբաթ, 27 ապրիլի 2012

Ստորագրվել է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի մասին հուշագիրը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում ապրիլի27-ին ստորագրվեց հուշագիր ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, Զարգացման բանկի եւ իսպանական Կորսան Կորվիամ կոնստրուքսիոն, Էս Ա » ընկերության միջեւ: Ապրիլի 27-ին հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը կարևորեց պայմանագրի ստորագրումը, որին սպասել էին երկու-երեք տարի: «Հյուսիսից հարավ կառուցվող ժամանակակակից 100կմ/ժ արագությամբ ճանապարհը առաջին կարգի բետոնյա ճանապարհ է, որը հարակից իրանական կողմը կապելու է հարակից վրացական կողմի հետ, ինչը հնարավորություն է մուտք ունենալու դեպի իրանական և վրացական նավահանգիստներ: Նմանատիպ արագընթաց ճանապարհ Հայաստանում կառուցվում է առաջին անգամ»,- նշեց նախարարը: Նրա խոսքով` շինարարական աշխատանքները ներառում են նաև ինժեներական կառույցների` կամուրջների, թունելների կառուցումը, որոնք հնարավորություն են տալու անասպահների և գյուղտեխնիկայի տեղափոխումը ձախից աձ, քանի որ ճանապարհը թույլ չի տալիս հատում կատարել:
Ճանապարհի կառուցման համար հայտարարված մրցույթին մասնակցել են վեց կազմակերպություններ, որոնցից հաղթող է ճանաչվել իսպանական ընկերությունը, որը, Մանուկյանի համոզմամբ, թույլ կտա փոխել ճանապարհաշինարարական մշակույթը:
«Կորսան Կորվիամ կոնստրուքսիոն, Էս Ա »ընկերության նախագահ Ֆրանցիսկո Գարսիա Մարտինը նշեց, որ իրենց համար մեծ պատիվ է աշխատել հյուսիս- հարավ ճանապարհի շինարարության վրա: «Մենք աշխատում ենք մոտ 25 երկրներում, և Հայաստանում սա առաջին ծրագիրն է: Տրանսպորտի և կապի նախարարության հետ պետք է աշխատենք և ծրագիրն ավարտենք 36 ամիսների ընթացքում, որը մարտահրավեր է մեզ համար»,-ասաց Մարտինը: Նա նշեց, որ աշխատանքները նախատեսվում է սկսել հնարավորինս արագ:Ճանապարհի կառուցման ֆինանսավորումը կատարելու է Ասիական զարգացման բանկը: Նախատեսվում է ներդնել 1.5 միլիարդ դոլլար: Ասիական բանկի ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը նշեց, որ հպարտությամբ են աշխատում և Հայաստնում և աջակցում ծրագրի իրականցմանը: Պայմանագրի ստորագրումը մեծ սկիզբ կարելի է համարել:
Մանրամասները աուդիոնյութում
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ