Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 26 մարտի 2012

ԵՄ-ն երիտասարդական ծրագրերով խթանում է հարաբերությունները Արևելյան գործընկերների հետ

Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի երիտասարդական համաժողովը Երևանում կանցկացվի մարտի 26-28-ը: Այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում նշել է Հայաստանի Հանրապետության վարչապետին առընթեր Ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: «Այն հնարավորություն կտա քննարկել երիտասարդության խնդիրներն ու մարտահրավերները, գտնել դրանց լուծումները»,- ասաց Քարամյանը: Միջոցառմանը մասնակցելու հրավերներ են ուղարկվել Արևելյան գործընկերներության բոլոր երկրներին` Ադրբեջանին, Բելառուսին, Վրաստանին, Մոլդովային և Ուկրաինային, սակայն Ադրբեջանը չի ժամանել Երևան մասնակցելու համաժողովին:
Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով` Եվրոպական հանձնաժողովը 2012-2013 թվականներին շարունակելու է ամրապնդել Արևելյան գործընկերներության պետությունների հետ համագործակցությունը երիտասարդական ոլորտում: «Մենք շարունակելու ենք օժանդակել երիտասարդական քաղաքականության հարցերով զբաղվող պետական գործիչների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կատարելագործմանը՝ մեծացնելով երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումը տարածաշրջանում»,- ասաց Հրիսթեան: Նրա խոսքով՝ միջոցառումները կֆինանսավորվեն Արևելյան գործընկերության երիտասարդական ծրագրի միջոցով (բյուջեն` 3 մլն. եվրո), որի շրջանակներում 2012 թվականի երկրորդ կեսին ներդրվելու է Արևելյան գործընկերության երիտասարդական մարզային բաժինը՝ Եվրոպական միության «Երիտասարդությունը շարժման մեջ» ծրագրի միջոցով:
Նախատեսվում է, որ կֆինանսավորվեն շուրջ 1400 լրացուցիչ ծրագրեր` ընդգրկելով շուրջ 21 հազար պատանիների ու երիտասարդ աշխատողների երիտասարդական փոխանակման ծրագրերից, կամավորական ծառայություններից և ցանցային գործունեությունների մասնակիցներից: Ֆինանսավորման մեծացման հարցը ենթակա է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական հաստատմանը: Որոշման ընդունումը ակնկալվում է հաջորդ ամսվա ընթացքում:
Հրիսթեան նշեց, որ իրենց առաջնային նպատակն է օժանդակել առավելապես վատ պայմաններում գտնվող գյուղական և քաղաքի լքված վայրերում բնակվող երիտասարդներին: Այլ նպատակների շարքում են տարածաշրջանում երիտասարդներին նվիրված գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու դրական փորձի փոխանակումը:

Մանրամասները աուդիոնյութում
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ