Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 25 հունվարի 2012

Հրայր Թովմասյանն ակնկալում է, որ առաջիկա տարիներին արդարատության նկատմամբ վստահությունը կբարձրանա կրկնակի անգամ

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպել է Արադարադատության նախարար Հրայր Թովմասյանը ներկայացրել է նախարարության գերակա ուղղությունները ծրագրերն ու անելիքները: Ըստ նախարարի մշակվել է ՀՀ արդարադատության համակարգի բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը, որի նպատակն է լինելու առնվազն կրկնակի անգամ նվազեցնել արադատության նկատմամբ անվստահության մակարդակը: Ինչպես հաղորդում է Արդարադատության նախարարը նշել է, որ ներկայում դատական համակարգի նկատմամբ անվստահությունը կազմում է 70-80 տոկոս, որը ծրագրով նախատեսվում է կրճատել 30-40 տոկոսի: «Ծրագրով նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնց թվում են լինելու պատասխանատվության ենթարկելու մեխանիզմների հստակեցումը, դատավորների գնահատման համակարգի ներդրումը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացումներում չարաշահումների բացառումը և այլն»,- ասել է Թովմասյանը: Նրա խոսքով՝ դատական համակարգի բոլոր մեխանիզմները` թափանցիկություն, դատական աշխատողների պատասխանատվություն, նրանց աշխատանքի գնահատում, պետք է գտվնեն բարձր մակարդակի վրա, ինչը թույլ կտա հայտնաբերել դատական սխալն ու հասկանալ դրա պատճառները:
Թովմասյանի տեղեկացմամբ՝ ստեղծվել է արդարադատության նախարարությանն առընթեր Եվրոպական դատարանի նախադեպերի փորձագիտական խումբ, որն ուսումնասիրում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի հետ կապ ունեցող վճիռները: Դրա նպատակն է լինելու, որպեսզի 3-4 տարիների ընթացքում վերացվեն այն դեպքերը, երբ ՀՀ-ն ՄԻԵԴ-ում կպարտվի՝ օրենսդրական բացի պատճառով: Ուսումնասիրության արդյունքում կվերացվեն հայաստանյան օրենսդրության անհամապատասխանությունները:
Հայաստանի արդարադատության նախարարության 2012 թվականի գերակա ծրագրերից մեկը քաղաքացիներին մատուցվող ծառայությունների մակարդակի բարձրացումն ու բյուրոկրատական քաշքշուկների վերացումն է լինելու: Նախարարի տեղեկացմամբ՝ առաջիկայում նախատեսվում է ստեղծել հանրային ծառայությունների մատուցման գրասենյակներ, որտեղ քաղաքացիները կսպասարկվեն առավելագույնը 10 րոպեի ընթացքում: Գրասենյակներից հնարավոր կլինի ստանալ անձնագրերը, կատարել նոտարական գործարքներ և իրավաբանական անմձանց գրանցում և այլն: «Վերը նշված ծառայությունները քաղաքացին հնարավորթյուն կունենա ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով: Գրասենյակները կմատուցեն արդարադատության նախարարության տարբեր մարմինների կողմից իրականացվող 80-90 տոկոս ծառայությունները»,- նշել է Հրայր Թովմասյանը:

Մանրամասները աուդիոնյութում

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ