Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 22 դեկտեմբերի 2011

Հանրային սննդի համակարգում վերացվում է սերտիֆիկացման գործընթացը

Կառավարությունն այսօրվա նիստում իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, ուժը կորցրած ճանաչել մեկ այլ որոշում, ինչը բխում է կառավարության որդեգրած քաղաքականությունից, այն է` Հայաստանում գործող տեխնիկական կանոնակարգումն աստիճանաբար մոտարկել Եվրամիության գործող հանձնարարականներին։ Ինչպես կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը՝ այս նպատակով հանրային սննդի ծառայությունը հանվել է պարտադիր արտոնագրման ենթակա ցանկից։ «Այս ոլորտում ներկայում կան չորս մարմիններ, որոնք սերտեֆիկատներ են տրամադրում: Դրանք լուրջ կոռուպցիոն ռիսկեր են իրենցում պարունակում և բիզնեսի մոտ առաջացնում մեծ ծախսեր: Կարծում եմ՝ գործարարներն առաջիկայում կզգան այս բարեփոխման արդյունավետությունը»,- ասել է նախարարը:
Նա նշել է, որ բիզնես միջավայրի բարելավման նպատակով հաջորդ տարի իրականացվելու է բարեփոխումների երկրորդ փուլը. կրճատվելու են մի շարք ընթացակարգեր՝ հարկային և մաքսային վարչարարության մեջ, ընդունվելու են օրենսդրական փոփոխությունների կիրարկման մեխանիզմներ, որոնց նպատակն է լինելու վերացնել բոլոր խոչընդոտները՝ նպաստելով բիզնեսի զարգացմանը:
Նախարարի խոսքով՝ այս ուղղությամբ բարեփոխումների առաջին փուլն արդեն իսկ իրականացվել է, ինչի արդյունքում 6 կետով բարելավվել է Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ:




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ