Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2011

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունը աճում է մոտ 21 տոկոսով


Կառավարության մամուլի կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի տեղակալ, Սոցիալական ապահովության ծառայության պետ Արտեմ Ասատրյանը։ Բանախոսը ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որոնք վերաբերվում են զոհված զինծառայողների ընտանիքներին պետության կողմից տրվող թոշակներին: Արտեմ Ասատրյանը կարևորել է Արցախյան հերոսամարտում զոհված զինծառայողների ընտանիքների սոցիալական ապահովությանը այդ թվում Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված զինծառայողների 5300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը սեպտեմբերի 1-ից սահմանվել է 30 հազար դրամ՝ նախկին 10 հազար դրամի փոխարեն, որին լրացուցիչ ավելանում է 20 հազար դրամ յուրաքանչյուր երեխայի համար:
Նախարարի տեղակալը հայտնել է, որ փոխոխության է ենթարկվել նաև պետության կողմից զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության վճարման կարգը, որով, այդ ընտանիքները գումարը ստանալու են առանձին դրամական օգնության կարգով և ոչ թե՝ ընտանեկան նպաստի համակարգից: Այսպիսով, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնությունը աճում է մոտ 21 տոկոսով (оրինակ, 2 երեխա ունեցող զոհված զինծառայողի ընտանիքը, բացի աշխատանքային կենսաթոշակից, կստանա 70 հազար դրամ դրամական օգնություն՝ նախկին 38 հազար 500 դրամի փոխարեն, իսկ երեխա չունեցող ընտանիքը կստանա 30 հազար դրամ՝ 23 հազար 500 դրամի փոխարեն)։ Սրան զուգահեռ պահպանվում է նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին անհատապես տրվող երկրորդ կենսաթոշակը՝ ամբողջությամբ։ Ընդ որում, երկրորդ կենսաթոշակը, ընտանիքի անդամների ցանկությամբ, նույնպես կարող է համախմբվել դրամական օգնության մեջ, ինչի արդյունքում այդ գումարը ևս կավելանա մոտ 5 տոկոսով (օրինակ, երեխային տրվող երկրորդ կենսաթոշակը 28 հազար դրամից կդառնա 30 հազար դրամ, իսկ չափահաս անդամի երկրորդ կենսաթոշակը 21 հազար 600 դրամից՝ 23 հազար դրամ)։ Այդ դեպքում, ամբողջ դրամական օգնությունը ընտանիքը կստանա միաժամանակ՝ նույն օրը, նույն աղբյուրից։
Նոր կարգով գումարները ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ պաշտպանության նախարարությունից կամ այլ լիազոր գերատեսչություններից վերցնել զոհված զինծառայողի ընտանիքի կարգավիճակը փաստող տեղեկանքը, և դա ներկայացնել սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններ՝ դրամական օգնության նոր ցուցակներում ընդգրկվելու նպատակով:
Բացի այդ, խնայողությունների հաշվին 5000 դրամով ավելացել է նաև Հայրենական մեծ պատերազմին և այլ պետություններում մարտական գործողությունների մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած մոտ 4000 անձանց տրվող դրամական օգնության չափը, ինչպես նաև 5000 դրամով բարձրացվել է Հայրենական մեծ պատերազմի շուրջ 2800 վետերաններին տրվող ամենամսյա պատվովճարի չափը՝ սահմանվելով 25 հազար դրամ: Այս ավելացումները հնարավոր են դարձել ցուցակների ճշգրտմամբ՝ դրամական օգնության հասցեականությունը բարձրացնելու շնորհիվ:
«Սոցիալական ապահովության պետական ծառայությունում ընթացող բարեփոխումների, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման արդյունքում մատուցվող ծառայությունների ինքնարժեքի իջեցման և պետական աջակցության հասցեականությունը բարձրացնելու շնորհիվ, առաջիկայում պետության սոցիալական աջակցությունը կմեծանա նաև սոցիալապես խոցելի այլ խմբերի համար»-նշել է Արտեմ Ասատրյանը:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ