Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 28 ապրիլի 2011

Կառավարությունը շարունակում է արտոնություններ տալ ներդրումներ կատարող ընկերություններին

«Այսօր կառավարությունն ընդունեց ևս երկու որոշում, որոնք ուղղված էին ձեռնարկությունների աջակցմանը, և այս գործընթացը շարունակական է լինելու»,-նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը կառավարության նիստին հաջորդած ճեպազրուցում: Նախարարի խոսքով, երկու տասնյակ ընկերություններ արդեն ստացել են երեք տարի ժամկետով ժամանակավոր ներմուծումների համար ավելացրած արժեքի հարկերի վճարման հետաձգման հնարավորություն: Այս արտոնությունները տրվում են այն ներդրողներին, ովքեր արտադրություն կազմակերպելու նպատակով ներմուծում են 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքներ:
Տիգրան Դավթյանը ներկայացրել է ներդրումներ իրականացնող ընկերություններին, որոնցից մեկը «Ամսթեր ֆլաուերս» ՍՊԸ-ն է: Այն ջերմոցային տնտեսություն է կառուցում: Ծրագրի իրականացման ծավալը կազմում է շուրջ 1,500.000 եվրո: Ընկերությունը ներդնելու է ջերմոցային տեխնոլոգիաներ, որոնց միջոցով իրականացնելու է բանջարեղենի և սննդամթերքի վերամշակում, իսկ արտադրանքն իրացնելու է ներքին շուկայում և արտահանելու է: Սարքավորումները մատակարարվելու են Նիդերլանդներից: Այս կազմակերպությունում նախատեսվում է ստեղծել շուրջ 60 աշխատատեղ:
Հաջորդ կազմակերպությունը, որի համար կառավարությունը նախատեսել է ԱԱՀ վճարման հետաձգում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ն է, որը ներկրված նոր տեխնոլոգիաների միջոցով իրականացնելու է մսի վերամշակման արտադրություն: Ծրագրի իրականացման ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1.100.000 եվրո` արդյունքում ստեղծվելու է 100-ից ավել աշխատատեղեր:
«Նշեմ, որ մենք այս քաղաքականությունը շարունակելու ենք, և այժմ կառավարությունը` մասնավորապես էկոնոմիկայի նախարարությունը, ոլորտ առ ոլորտ, ձեռնարկություն առ ձեռնարկություն անդրադառնում է խնդրին: Բավական լուրջ քննարկումներ են տեղի ունեցել մետալուրգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, սննդի վերամշակման, ադամանդագործության ոլորտներում»,- նշել է Տիգրան Դավթյանը:

Մանրամասները`  աուդիոնյութում
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ