Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 7 ապրիլի 2011

Կառավարությունը կսուբսիդավորի գյուղատնտեսական վարկերը

Կառավարությունը ապրիլի 1-ից սկսել է գյուղատնտեսական վարկերի սուբսիդավորումը: Այս մասին այսօր տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Պետական ծրագրով նախատեսված վարկավորման ծառայությունները մատուցվելու են երեք բանկերի կողմից. դրանք են` Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ, Արդշինինվեստ, և Կոնվերս բանկերը: Այդ վարկերը տրամադրվելու են տարեկան 14 տոկոս տոկոսադրույքով, որից 4ը սուբսիդավորելու է պետությունը և այն գյուղացուն տրվելու է մարման արտոնյալ ժամկետներով: Տրամադրվող գյուղատնտեսական վարկերի մարումը գուղացիները պետք է կատարեն միայն 6 ամիս հետո, վարկերի մարման համար տրվելու է առնվազն մեկ տարի ժամկետ:
Ֆինանսների նախարարը տեղեկացրել է նաև, որ առանձնացվել են 200 գյուղեր, որոնցում աղքատության մակարդակը առավել բարձր է և այս գյուղերի բնակիչների համար գյուղատնտեսական վարկերը առավել մեծ տոկոսներով կսուբսիդավորվեն: «Այդ համայնքներում սուբսիդավորման տոկոսը կլինի 6 տոկոս: Մենք իրականացնում ենք այնպիսի քաղաքականություն, որ հնարավորինս շատ օգնություն գնա առավել կարիքավոր համայնքներին և դրանք լինելու են փոքր վարկեր, որպեսզի հասանելի լինեն գյուղացիական տնտեսություններին»,- նշել է Վաչե Գաբրիելյանը:
Նախարարի խոսքով՝ վարկերը կլինեն փոքր՝ 2-3 մլն դրամի սահմաններում։ Բանկերը վարկավորումը կիրականացնեն սեփական ռեսուրսների հաշվին։ Ֆինանսների նախարարը ենթադրում է, որ այս ծրագրով գյուղացիությունը 6-10 մլրդ դրամի ծավալով վարկային միջոցներ կստանան։ Սուբսիդավորման գումարը բյուջեում 250 մլն դրամ է, սակայն չի բացառվում, որ այն ավելացվի կառավարության պահուստային ֆոնդի հաշվին։

 

Մանրամասները աուդիոնյութում

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ