Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 24 մարտի 2011

“Հայկական միրգը” մեծացնելու է Հայաստանի արտահանման հզորությունները

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը պարզաբանումներ է տվել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (ԳԶՄՀ) կողմից տրմադրված "Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր" դրամաշնորհի հետ կապված, որն ուղղված է պտղաբուծության զարգացմանը: Ծրագիրը պետք է ներդրվի Վայոց Ձորի, Տավուշի մարզերում և Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 52 մլն դոլար:
Ծրագիրը նախատեսում է ստեղծել 700 հա հողատարածք, որտեղ հիմնականում պետք է աճեցվեն կորիզավոր պտուղներ: Սերգո Կարապետյանը խոսքով. “Սա մեծ շղթա է` սկսած տնկիների ներմուծումից, մինչև բերքի հավաքումը, որը կառավարելու է “Հայկական միրգ” ԲԲԸ-ն: Այն ստեղծելու է 100% բաժնետերը լինելու է ՀՀ կառավարությունը: Իսկ այնուհետև, երբ աշխատանքները կազմակերպվեն և գործընթացը մինչև վերջ գնա, պետք է ներգրավվեն այլ ներդրողներ, որոնց շնորհիվ հնարավոր է բաժնետոմսերը մասնավորեցնել և վերականգնել կառավարության գումարները, որոնք տրվել են այդ կազակերպությանը”, - նշել է Սերգո Կարապետյանը:
Գյուղանախարարը տեղեկացրել է նաև, որ կատարվելու են ամենաժամանակակից տեխնոլոգիական ներդրումներ: Տնկիների սնուցումը պետք է կատարվի կաթիլային եղանակով:
Ստեղծվելիք “Հայկական միրգ” ԲԲԸ-ն զբաղվելու է ինչպես մրգի տեսակավորմամբ, փաթեթավորմամբ, գովազով, լոգիստիկայով այնպես էլ արտահանման աշխատանքներով: Այս արտադրանքի շահառուները լինելու են մինչև 2 հա հողակտոր ունեցող գյուղացիները: Դա արվում է շահառուների ներգրավվածությունը մեծացնելու համար:

Մանրամասները աուդիոնյութում
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ