Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 3 մարտի 2011

Շինթույլտվությունը 137 օրվա փոխարեն այսուհետ կտրամադրվի 27 օրում

Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստում հաստատվեց հանրապետությունում շինարարական օբյեկտների կառուցապատման ընթացակարգերը կանոնակարգելու և մի շարք իրավական ակտերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը:
Գործարար միջավայրի բարելավման նպատակ ունեցող որոշմամբ կառավարությունը վերանայել է իր նախկին մի շարք որոշումներով շինարարության մեջ սահմանած նորմերը, էապես նվազեցրել կառուցապատման ընթացակարգերի թիվը, տևողությունն ու արժեքը, ինչի շնորհիվ կապահովվի կառուցվող օբյեկտի անվտանգությունը` մարդկանց և շրջակա միջավայրի վրա ազդեցության տեսանկյունից։
ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի խոսքով` նախագծի մշակումը նպատակուղղված է թե՛ քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցմանը, թե՛ ժամկետների կրճատմանը: Նախագծով լուծվելու են բոլոր այն խնդիրները, որոնք ժամանակին կառուցապատողի մոտ դժվարություններ էին առաջացնում:
Նրա խոսքով` ներկայում շինարարություն կատարելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին առնվազն 137 օր սպասում է, 20 քայլանոց գործառույթ է իրականացնում և ծախսում 1 մլն դրամ: Իսկ կատարված փոփոխությունների շնորհիվ այսուհետ շինարարություն իրականացնողը կծախսի 27 օր և կիրականացնի 5-7 քայլանոց գործառույթ: «Սրանով էականորեն հեշտացվում է շինթույլտվության գործառույթը, կոռուպցիոն ռիսկերը կրճատվում են, ինչը նպասելու է բիզնես միջավայրի էական բարելավմանը»,- ասաց նախարարը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ