Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 23 դեկտեմբերի 2010

Ինտեգրացված սոցիալական ծառայություններում կգործի "մեկ ընդունարան" սկզբունքը

Կառավարության նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել "Ինտեգրացված սոցիալական ծառայությունների տրամադրման միասնական համակարգի կառուցվածքագործառութային մոդելի" հայեցակարգի մոտեցումների և ընտանիքների անապահովության գնահատման համակարգերի նոր մոդելների ներդրման վերաբերյալ։
Հայեցակարգի նպատակն է բնակչության սոցիալապես խոցելի խավերին այսուհետ սոցիալական ծառայություններ տրամադրել համալիր լրակազմով։ Ըստ հայեցակարգի` 2011 թվականին նախատեսվում է առանձին սոցիալական համալիր կենտրոնների ստեղծումը։ Սոցիալական ոլորտին տրամադրված դրամական միջոցներն այսուհետ կհամակարգվեն մեկ կառույցի կողմից։ Ինչ վերաբերում է սոցիալական ծառայություններին, դրանց գործառույթները կիրականացվեն համայնքների կողմից։ Նախարարը նշել է, որ մարզերում և հինգ քաղաքներում արդեն ներդրվում է "Մեկ ընդունարան" գաղափարը. քաղաքացիների համալիր սպասարկում և խորհրդատվություն։
""Մեկ ընդունարանում" պետք է իրականացվի դրամական միջոցների նշանակում և վճարում, իսկ սոցիալական աշխատանքը տարանջատվում է և դառնում է համայանքային մարմին և համայնքը պետք է իր բնակիչների համար կազմակերպի սոցիալական ծառայություն` իրավաբանական, վերականգնողական, դրամական օգնություն, խնամքի կազմակերպում, ժամանակավոր օթևանի տրամադրում և սոցիալական ծառայությունների մասին օրենքով չարգելված այլ միջոցառումներ։ Այստեղ դրամական օգնությունը տեղական ինքնակառավարման մարմնի կողմից նախատեսված օգնությունն է",-ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Նրա խոսքով սոցիական աշխատողը պետք է "դեպքի վարում" իրականացնի` ճանաչելով սոցիալապես անապահով բոլոր բնակիչներին։
Անդրադառնալով գործադիրի կողմից հաստատված սոցիալական ոլորտին նվիրված մեկ այլ օրենքին` Արթուր Գրիգորյանը տեղեկացրել է, որ սահմանվել է պետական նպաստների համակարգում սահմանվել է համապատասխան միջոցառումների ժամանակացույցը։ Ըստ նախարարի, 2011 թվականից ընտանիքների ապահովության գնահատման համակարգում նախատեսվում է կբարձրացվի հասցեականությունը, կկանոնակարգվի բոլոր փաստաթղթերը և կներկայացվի սոցիալական ծառայություն։ Նախարարի խոսքով` քաղաքացիներն այլևս չեն զբաղվի փաստաթղթերի հավաքագրմամբ. "Երբ քաղաքացին դիմում է սոցիալական ծառայություն ընտանեկան նպաստ ստանալու համար նա լրացնելու է դիմում-հայտարարագիր, որի հիման վրա սոցիալական ծառայությունը կատարելու է համապատասխան հարցումներ` ճշտելու ընտանիքի կազմը բնակության իրական հասցեն, վայրը"։ Արթուր Գրիգորյանի հավաստմամբ, ընտանեկան նպաստից օգտվողներն այյևս ստիպված չեն լինի տարբեր չինովնիկական դռներ ծեծել, փաստաթղթեր հավաքագրել ու ներկայացնել սոցիալական ծառայություն։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ