Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 16 դեկտեմբերի 2010

Ավտոմեքենաները հաշվառելու և հաշվառումից հանելու համար այսուհետ վճարումներ նախատեսված չեն

Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը ներկայացրել է պետական գրանցման ենթակա տրանսպորտային միջոցների տեսակների ցանկում և հաշվառման կարգում կատարված փոփոխությունները։
Կան տրանսպորտային միջոցներ, որոնք շահագրոծվում են հաշված ամիսներ միայն։ Կառավարության այդ որոշմամաբ հնարավորություն է տրվում նման տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին ժամանակավորապես հաշվառումից հանել տրանսպորտային միջոցն ու օգտագործելու դեպքում միայն հաշվառել և ապահավագրական ընկերության հետ կնքել ԱՊՊԱ պայմանագիր։
Ըստ ՀՀ ոստիկանության պետի այդ գործողությունները նախագծի ընդունումից հետո չեն համարվի հաշվառման գործողություններ և դրանց համար այլևս չի պահանջվի վճարել օրենքով` հաշվառման գործողություն կատարելու համար սահմանված 5.000 դրամ վճարը, այլ այդ գործողությունները կիրականացվեն առանց որևէ վճարի։
«Ապահովագրական գործընթացներից առաջացել էր մի իրավիճակ, որից տուժում էին այն մարդիկ, մասնավորապես գյուղացիները, ովքեր իրենց մեքենաները շահագործում են տարվա մեջ մի քանի ամիս։ Կառավարության այս նախաձեռնությունը սոցիալական նշանակություն ունի, որով թեթեւացվում է մարդկանց հոգսերը՚»,- նշել է Ալիկ Սարգսյանը։ Նրա խոսքով, գյուղական վայրերում բնակվող քաղաքացիները աշխատանքի բերումով իրենց գյուղտեխնիկան օգտագործում են միայն բերքահավաքի ժամանակ։ Բանախոսը նաև նշել է, որ նրանք կարող են իրենց մեքենան հաշվառել 2 կամ 3 ամսով առանց վճարումների։
Բացի այդ, նախագծի ընդունումից հետո, հաշվառումից ժամանակավոր հանված տրանսպորտային միջոցի հաշվառումը վերականգնելու համար այլևս չի պահանջվի ներկայացնել ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոն, ինչպեu նաև ավտոտրանuպորտային միջոցների oգտագործումից բխող պատաuխանատվության պարտադիր ապահովագրության գործող կտրոն, քանի որ տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու դեպքում հաշվառման վկայագիրը և համարանիշերը հանձնվում են Ճանապարհային ոստիկանություն, իսկ առանց դրանց տեխնիկական զննություն և ապահովագրում հնարավոր չէ իրականացնել։ Ալիկ Սարգսյանը նշել է նաև, որ չնայած նույն պետհամարանիշը քաղաքացուն վերադարձնելու մասին հարցը որոշման մեջ ընդգրկված չէ. «ճանապարահային ոստկանության համապատասխան աշխատակիցների հետ կոլեգիալ կարգով կորոշենք, որպեսզի հանձնված պետհամարանիշները քաղաքացին հնարավորություն ունենա հետ ստանալ» ,- ասել է ՀՀ ոստիկանության պետը։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ