Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

2012թ. ընդունելության քննություններում հեղափոխություն կկատարվի

2012 թվականին ընդունելության քննություններում հեղափոխություն կկատարվի. առաջարկվում է ստեղծել հայոց լեզվի թեստերի համապատասխան քննական շտեմարան, հիմնական թեստերը վերցնել միայն այդ շտեմարանից։ Նախապես կտրվի հարցաշարն ու ճիշտ պատասխանները։ Հայաստանի Հանրապետության կառավարության այսօրվա նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ, ներկայացնելով կրթության ոլորտում հակակոռուպցիոն ծրագրի քայլերը, այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքով, սա մեխանիզմ է, որն ընդունված է ամբողջ աշխարհում։ «Սրանով վերջ կտրվի քննությունների ժամանակ առաջացած այն անառողջ իրարանցմանը, որը կապված է թեստերի կազմման, երկիմաստությունների արդյունքում առաջացած խնդիրների հետ»,- ասել է նախարարը։ Համաձայն այս ծրագրի` բոլոր բուհերում կսահմանվի միասնական քննությունների բովանդակային կազմ։ «Քննությունները կհանձնվեն ունիֆիկացված համակարգերով։ Հայաստանի համար առաջարկվում է բոլոր բուհերում, բացառությամբ նաև մասնագիտական բուհերի, հանձնել երեք քննություն` հայոց լեզվի քննություն, որը կլինի շտեմարանային տարբերակով, ցանկացած օտար լեզվի ստանդարտիզացված քննություն, ինչպես նաև GRE քննություն։ Այս քայլերով մենք կբարձրացնենք քննությունների օբյեկտիվությունը և օտար լեզուների իմացության մակարդակը աշակերտների և ուսանողների մոտ։ Իսկ երրորդ քննությունը, որը ևս միջազգայնորեն սերտիֆիկացված թեստերի համակարգ է, թույլ կտա չափել նրանց գիտելիքները մաթեմատիկայի, քիմիայի, ֆիզիկայի, կենսաբանության բնագավառում»,- ասել է Ա. Աշոտյանը։
Նրա տեղեկացմամբ, նախարարությունում մշակված հակակոռուպցիոն գործողությունների ծրագիրը կառավարության ղեկավարի հավանությանն է արժանացել։ Ծրագրի վերաբերյալ քննարկումներ կանցկացվեն` ներառելով քաղաքացիական հասարակության տարբեր ինստիտուտներ։
«Առհասարակ կոռուպցիոն ռիսկերը կրթական համակարգում հիմնականում երկու տեղ են կենտրոնացված` հանրակրթության ոլորտում, որտեղ այն դրսևորվում է դրամահավաքների ձևով և որը օրենքով արտոնված չէ, և բուհական համակարգում։ Բուհերում համապատասխան կոռուպցիոն ռիսկերը ընթացիկ և ավարտական քննությունների ժամանակ են իրենց դրսևորում։ Ընդունելության քննությունների գործընթացը վերջին տարիներին կտրուկ բարելավվել է. ներմուծվել են ավելի օբյեկտիվ ու թափանցիկ գնահատման մեխանիզմներ։ Եթե դպրոցական և բուհական կոռուպցիայի դեպքում մեր հետազոտությունները չեն արձանագրում դժգոհությունների նվազում, ապա ընդունելության քննություններից դժգոհությունների նվազում վերջին 4 տարվա ընթացքում արձանագրվել է»,- նշել է բանախոսը` հավելելով, որ նախարարության կողմից ներկայացրած ծրագիրը բաղկացած է 16 միջոցառումներից։ Դրանցից նախարարը առանձնացրել է իրավական բարեփոխումները, կառավարման որակի բարձրացումը, տարածքային կառավարման մարմիններում կրթության համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատանքի բարելավումը, նախարարության թափանցիկ հաշվետվողական ու հրապարակային աշխատանքը և ֆինանսավորման մեխանիզմների հստակեցումը։ Վերջինս պայմանավորված կլինի դպրոցների, քոլեջների, բուհերի ցույց տված կրթության բարձր որակով։ Ըստ դրա` նրանք կստանան բարձր գումարային հատկացումներ։ «Իսկ այն կրթական հաստատությունները, որոնք չեն ապահովի կրթության որակը, չեն ստանա համապատասխան ֆինանսավորում»,- տեղեկացրել է Արմեն Աշոտյանը։ Նա բարեփոխումների ճանապարհին կարևորել է նաև հասարակության մեջ գիտելիքի արժեվորման խնդիրը։ Նրա հավաստմամբ հասարակական արշավ է սկսելու լրատվամիջոցների օգնությամբ` գիտելիքը որպես արժեք վերադարձնելու համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ