Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

ՀԴՄ կտրոններով կխաղարկվեն ավտոմեքենաներ

Կառավարության մամուլի կենտրոնում պարգևավճարների և բոնուսների մասին որոշման նախագծի մասին պարազաբանումներ է ներկայացրել Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը:
Հայաստանում արդեն երկրորդ տարին է, ինչ գործում է հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության և բոնուսների համակարգը, որ արդեն մի քանի անգամ կատարելագործվել է: Այն իրականացվել է ավելի արդյունավետ ճանապարհ ընտրելու նպատակով, որպեսզի բավարարի և սպառողներին և օժանդակի պետական խնդիրների լուծմանը: Արմեն Ալավերդյանի հավաստմամբ գործող կարգում էական փոփոխություններ են առաջարկվել և կառավարությունը հավանության է արժանացրել: Այդ փոփոխություները դասակարգվում են չորս մասի: Այդ նպատակով շահող թվերի քանակը եթե նախկինում համարվում էր չորսը և ավելին, ապա այժմ առաջարկվում է շահող թիվ համարել երկրորդից սկսած մինչև ութերորդ և հակառակ ուղղությամբ այսինքն` ութերորդից մինչև երկրորդ:
Հաջորդ փոփոխությունը, որ ներկայացրել  է ՊԵԿ նախագահի տեղակալը, խաղարկության ժամանակ բացի գումարից որոշվել է խաղարկել նաև 10 ավտոմեքենա: Արմեն Ալավերդյանի հավաստմամբ ութ թիվ շահողները կստանան ավտոմեքենա և մեկ միլիոն դրամ, յոթ թիվ շահողները` ավտոմեքենա և հարյուր հազար դրամ: «Եթե այդ թվերից և ոչ մեկը չշահի, ապա այն կխաղարկվի 6 թվերի միջև, 5 թվերի միջև: Այնքան, որ այդ ավտոմեքենաները գտնեն իրենց հասցեատերերին: Այսինքն` ավտոմեքենաները պարտադիր խաղարկվելու են: Եվ սա նախատեսված է իրականացնել բոլոր ամիսներին»,- նշել է նա: Երրորդ և ամենակարևոր փոփոխությունը, որ կատարվել է համակարգում, ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի, դրամի տեսքով քաղաքացիներին տրամադրելու գործընթացն է: Անցած տարի տրամադրվում էր գումարի երեք տոկոսը: Այս տարվա հունվար ամսից սկսած` մեկ տոկոսը, որը սակայն նվազ չէ քան հարյուր հազար դրամը: Այս որոշման նախագծով առաջարկվում է չորրորդ եռամսյակի` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին, ինչպես նաև 2011 թվականի համար այդ հավաքած կտրոնների համար խաղարկել տասական ավտոմեքենա:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ