Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 11 նոյեմբերի 2010

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում կիրականացվեն բարեփոխումներ

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգը։
Նիստին հաջորդած ասուլիսի ժամանակ նշել է կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուսայանը, բարեփոխումները ենթադրում է սպասարկման որակի բարձրացում, անհարկի քաշքշուկների վերացում, իրավունքի պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերի պարզեցում։ Նրա տեղեկացմամբ, համակարգի կողմից իրականացվող գործառույթները առավելագույնս կավտոմատացվեն, որի արդյունքում նվազագույնի կհասցվի համակարգի աշխատողների և դիմողի միջև շփումը։ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալի համոզմամբ, այն իր հերթին կբերի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
«Հետագայում ավտոմատացված համակարգի ներդրմամբ կկարողանանք ավելի լայն տեղեկատվական բազա ունենալ»,- ասել է Աշոտ Մուսայանը։
Կոմիտեի նախագահի խորհրդական Խաժակ Կարայանի ներկայացմամբ, հայեցակարգով նախատեսվում են գլոբալ բարեփոխումներ` ուղղված քաղաքացիների սպասարկման որակի բարձրացանը, ստեղծվելու է օն-լայն գրանցման և տեղակատվության համակարգ։ Կադաստրի պետական կոմիտեում նախատեսվում են նաև կառուցվածքային փոփոխություններ. օրինակ Երևանում նախատեսվում է ունենալ ընդամենը մեկ տարածքային ստորաբաժանում իր մի քանի սպասարկման գրասենյակներով։ Տեղազննումն ու չափագրումը մասնավորեցվելու է և չի լինելու Կոմիտեի մենաշնորհը. քաղաքացին ցանկացած արտոնագրված չափագրողի կողմից բերելով իր փաստաթղթերը, կադաստրի պետական կոմիտեում կստանա գրանցում։
Նախատեսվում է, որ նոր համակարգը կգործի 2012 թվականի հունվարի մեկից։

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ