Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 4 նոյեմբերի 2010

Ներկայացվել է կենսաթոշակների վճարման նոր կարգը

Այսօր կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը պարզաբանումներ է տվել նիստում հավանության արժանացած կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ։
Ըստ նախարարի, կենսաթոշակային բարեփոխումների շրջանակում իրականացվող վճարման նոր կարգը կկիրռավի 2011 թվականի հունվարից` երկու եղանակով` կանխիկ և անկանխիկ։ Անկանխիկ կենսաթոշակը կենսաթոշակառուին կվճարվի բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Այն հնարավորություն կտա կենսաթոշակառուին իր բանկային հաշվին փոխանցած գումարը տնօրինել առանց ժամկետային սահմանափակման` բանկի հետ պայմանավորվելով գումարի կանխիկացման եղանակը։ «Կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը նշանակում է որ կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվելու է բանակային հաշվին վճարվելու միջոցով։ Սա հնարավորություն է տալիս կենսաթոշակը տնօրինել առանց ժամկետի սահմանափակման»,-նշել է նախարարը։
Համաձայն կարգի` կենսաթոշակառուն պետք է բանկային հաշիվ բացի։ Այդ ծառայություն կմատցվի անվճար։ Կենսաթոշակների կանխիկ վճարման ընտրության դեպքում քաղաքացին կենսաթոշակ կստանա գործող կարգի համաձայն։ Արթուր Գրիգորյանի խոսքով` բոլոր այն բանկերը, որոնք նախարարության հետ պայմանագրեր կկնքեն, այդ բանկերի ցուցակը կտեղադրվի նախարության պաշտոնական կայքէջում և լրատվամիջոցներով կտեղեկացվի բնակչությանը։
Կենսաթոշակի վճարման հաջորդ եղանակը կենսաթոշակների մշակման կանխիկ եղանակն է։ Այս տարբերակն ընտրած կենսաթոշակառուներին պետությունը կշարունակի վճարել գործող կարգով։ «Ակնհայտ է, որ ընձեռնվող հնարավորության շրջանակում ընտրության բազմազանությունը ստիպելու է ծառայություն մատուցող բոլոր կազմակերպություններին ավելի ծառայություն մատուցող բոլոր կազմակերպություններին ավելի բարձր, ավելի որակյալ ծառայություններ մատուցել, քանի որ գործելու է մրցակցություն, որի արդյունքում մենք համոզված ենք, որ կբարձրանա կենսաթոշակառուին թոշակի վճարման կարգը, եղանակը, ձևը և ընդհանրապես մատուցման բոլոր մեխանիզմները», - նշել է Արթուր Գրիգորյանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ