Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 21 հոկտեմբերի 2010

Գործընթացը դյուրացվում է

ՀՀ կառավարությունը հեշտացնում է կենդանական ծագման մթերքի արտահանման և ներմուծման գործընթացը։ Այդ առնչությամբ ՀՀ կառավարությունն իր այսօրվա նիստում հավանության է արաժանացրել մի շարք նախագծեր։ Նիստին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ Գերասիմ Ալավերդյանը, նշել է, որ կառավարության կողմից հավանության արաժանացած որոշումները հնարավորություն կընձեռեն գյուղացիական տնտեսություններին, տնտեսվարողներին առավել քիչ փաստաթղթեր լրացնել կենդանական ծագման մթերքի արտահանման և ներմուծման դեպքում։
Գյուղատնտեսության նախարարի խոսքով, կառավարության որոշմամբ ուժը կորցրած է համարվել նախկին որոշումը, որով սահմանվում էր կենդանական ծագման սննդամթերքի արտահանման և ներմուծման համար հայտերի ներկայացման կարգը։ Այսինքն` եթե ներկրվող և արտահանվող ապրանքատեսակներն արդեն անցել են լաբորատոր փորձաքննություն և ունեն համապատասխան փաստաթուղթ, ապա լրացուցիչ հայտ ներկայացնելու և կրկին փորձաքննելու անհրաժեշտություն չկա։ Գերասիմ Ալավերդյանի խոսքով, այս որոշումներով փորձ է արվում Հայաստանում խթանել ձկնաբուծությունը։
Անդրադառնալով Հայաստանում արտադրված կենսապարարտանյութին, Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը նշել է, որ այժմ Հայաստանում արտադրվում է «Ազոտովիտ-1» և «Ազոցեովիտ-1» կենսապարարտանյութերը, որոնք մոտ 30 հա հողատարածքի վրա փորձարկվել է և դրական արդյունք է արձանագրվել։ Նախարարի խոսքով, հանձնարարական է տրվել Գյուղատնտեսության նախարարությանը, որպեսզի համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեն կենսապարարտանյութերի օգտագործումը խթանելու ուղղությամբ` իրազեկելով բնակչությանը։
«Մենք եղանք Արարատի մարզում և տեսանք, թե ինչպիսի դրական արդյունքներ են տվել այդ կենսապարարտանյութերը։ Սրանով մենք խթանելու ենք մեր հողերի որակի բարելավումը»,-ասել է Գերասիմ Ալավերդյանը։ Նրա խոսքով, տեղում պարարտանյութ արտադրելը հնարավորություն կտա հետագայում չներկրել։ Նշենք, որ պարարտանյութեր Հայաստան ներկրվում են Իրանից, Ռուսաստանից։ Ըստ նախարարի, 2-3 տարվա ընթացքում հնարավոր կլինի պարարտանյութ արտահանել։ Կենսապարարտանյութն արտադրվում է Երևանում։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ