Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 7 սեպտեմբերի 2010

Ներկայացվել է կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքը

Հանրակրթության ոլորտի բարեփոխումների և նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ կապված մի շարք խնդիրների պարզաբանման համար այսօր կառավարության մամուլի կենտրոնում հրավիրվել էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Անդրադառնալով հանրակրթական դպրոցներում աշակերտների թվի անկման խնդրին` նախարարը մասնավորապես, նշել է. «Կառավարությանը հաջողվել է խուսափել զանգվածային կրճատումներից։ Սա ամենամեծ ձեռքբերումն է սոցիալական ոլորտում։ Եթե նորմատիվային չափորոշիչային սանդղակով մոտենայինք, և իրականում աշխատուժի պահանջարկը հաշվարկեինք դպրոցներում այնպես, ինչպես հարկն է` ամբողջական դրույքներով, մենք կունենայինք մոտավորապես 3 հազար կրճատված ուսուցիչներ»։
Դպրոցական դասագրքերի մասին խոսելիս Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ բացի ավագ դասարաններում ուսուցանվող մեկ առարկայի դասագրքից, դպրոցներն ամբողջապես ապահովված են ուսումնական ձեռնարկներով։ Տարրական դասարանների աշակերտների համար բոլոր դասագրքերը տրամադրվում են անվճար։
Ավագ դպրոցների ձևավորումը, ըստ Արմեն Աշոտյանի, կավարտվի 2011 թվականին։ Այժմ Հայաստանում գործում է 91 ավագ դպրոց, որոնցում աշակերտների թերհավաքում չի եղել։ Նախատեսվում է մինչև բարեփոխումների ավարտն ստեղծել ևս 40-44 ավագ դպրոցներ։
Նախարարը տեղեկացրել է, որ Ազգային ժողովի օրակարգում է գտնվում հետբուհական կրթության մասին օրենքում փոփոխությունների նախագիծը, որով նախատեսված է բոլոր բուհերի ընդունելությունը կատարել միայն միասնական քննություների ձևով։ Նա նշել է, որ բուհերի լիցենզավորման վարչությունը յուրաքանչյուր 6 ամիսը մեկ ստուգումներ է անցկացնելու ուսումնական հաստատություններում. «Կասեցվելու են բոլոր այն ուսումնական հաստատությունների լիցենզիաները, որոնք գոնե կես քայլ շեղվել են առանց այդ էլ շատ մատչելի լիցենզավորման կարգերով նախատեսված նորմերից», ընդգծել է Արմեն Աշոտյանը։
Արմեն Աշոտյանը խոսել է միջազգային համագործակցության ոլորտում իրականացվող ակտիվ աշխատանքների մասին։ Նա տեղեկացրել է, որ սեպտեմբերին Հայաստան են ժամանելու Վրաստանի կրթության նախարարը և Իրանի կրթության նախարարության պատվիրակությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ