Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 26 օգոստոսի 2010

Գործարար միջավայրի բարելավումն՝ առաջնահերթություն

Կառավարության այսօրվա նիստին հաջորդած մամուլի ասուլիսի բանախոսներն էին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ կառավարությունը հավանություն է տվել "Շահութահարկի մասին" և ևս վեց ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, "Արտոնագրային վճարների մասին" ՀՀ օրենքի նախագծերի փաթեթին, որի ընդունման դեպքում կկրճատվի հարկ վճարողների տրամադրելիք հաշվետվությունների քանակը, կսահմանվի դրանց ներկայացման միասնական ժամկետ, ընդհանուր առմամբ կբարելավվի գործարար մթնոլորտը։Կառավարության հավանությանն արժանացած նախաձեռնություններն, ի մասնավորի, հնարավորություն են տալիս նվազեցնել շփումը գործարարների և հարկային մարմինների միջև։
Նախագծերն, ընդունման դեպքում, հնարավորություն են ընձեռելու ֆիզիկական անձանց նույնպես ներգրավվել արտոնագրային վճարների համակարգի մեջ։ Օրենսդրական այս նախաձեռնությունը նպաստելու է փոքր և միջին բիզնեսի խթանմանը։ Այս ամենը դրական ազդեցություն կունենա Հայաստանի “Doing Bussiness”-ի ցուցանիշների բարելավմանն ու մեր երկրի վարկանիշի բարձրացմանը։
Այնուհետև Արմեն Ալավերդյանը ներկայացրել է մաքսային օրենսգրքում փոփոխությունների առաջարկները։ Դրանք վերաբերում են քաղաքացիների կողմից ավտոմեքենաների ներմուծման ռեժիմին։ Առաջարկվում է արգելել Հայաստանի քաղաքացիներին “ժամանակավոր ներմուծում” ռեժիմով ավտոմեքենաների մուտքը հանրապետություն։ Օրենսդրական նախաձեռնության ընդունումից հետո, եթե Հայաստանի քաղաքացին ավտոմեքենա ներմուծի, ապա նա պարտավոր է տասնօրյա ժամկետում կատարել մաքսային գրանցումները։
ՊԵԿ նախագահի տեղակալի ներկայացրած հաջորդ փոփոխությունը վերաբերում էր փոստային առաքումներին։ Եթե նախկինում Հայաստանում մաքսային վճարումներից ազատվում էին ներմուծվող փոստային և սուրհանդակային առաքումները, որոնց արժեքը չէր գերազանցում 50. 000 դրամը, ապա այժմ կառավարությունն ընդառաջ գնալով քաղաքացիների պահանջներին` այդ շեմը բարձրացնում է` հասցնելով 150.000 դրամի։
 
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ