Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

շաբաթ, 17 հուլիսի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի համատեղ մամուլի ասուլիսը

Այսօր կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի համատեղ մամուլի ասուլիսը։ Ներկայացվել են սպորտի բնագավառում երկու երկրների համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։
«Մեր սպորտային բազաները կարող են հետաքրքրել Ռուսաստանի մարզիկներին։ Հուսով եմ, որ կարծիքների փոխանակումը և սկսած համագործակցությունը  հաջողություններ կունենան, քանի որ ռուսական կողմի մոտ հետաքրքրություն կա։ Սովետական տարիներին սպորտի բնագավառի հաջողություններին նպաստել է նաև Հայաստանի տարածքում գտնվող սպորտային բազաների օգտագործումը։ Դա խոսում է այն մասին, որ Հայաստանում պրոֆեսիոնալ սպորտի զարգացման համար ներուժ կա»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ալեքսանդր Ժուկովը նշել է, որ իր այցի նպատակը երկու երկրների սպորտի բնագավառներում, մասնավորապես, Օլիմպիական կոմիտեների միջև համագործակցութան ամուր կապեր հաստատելն է։
«Հայաստանը խորհրդային տարիներին հայտնի էր սպորտային ավանդույթներով։ Հայաստանում գործում էին կարևոր սպորտային բազաներ։ Մարզիկները, պատրաստվելով բազայի բարձր մակարդակի պայմաններում, լավագույն արդյունքներ են ցույց տվել։ Այսօր էլ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է միջազգային մրցումներին»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։ Ըստ նրա` Ծաղկաձորում գտնվող սպորտային բազան պահանջարկ ունի նաև այսօր։
«Մենք պետք է զարգացնենք մեր համագործակցությունն այդ ուղղությամբ և օգտագործենք բոլոր հնարավորությունները։ Ռուսաստանի մարզիկները կարող են վերապատրաստվել Հայաստանում, մենք էլ մեր հերթին պատրաստ ենք տրամադրել մեր մարզիչների փորձը։ Կարող ենք հնարավորություններ ստեղծել, որ երկու երկրների թիմերը մրցումներին համատեղ պատրաստվեն։ Կարծում եմ, այս բնագավառում համագործակցությունը զարգացնելու համար լուրջ ներուժ կա»,- ավելացրել է ՌԴ փոխվարչապետը։

Հանդիպմանը ներկայացվել է նաև Սևանում իրականացվելիք ներդրումային մի ծրագիր, որով նախատեսվում է սպորտային բազա ստեղծել։ Ըստ փոխվարչապետ Ալեքսանդր Ժուկովի, դա կարող է լավագույն ձևով լրացում լինել Ծաղկաձորի մարզական բազային։
ՀՀ կառավարության ղեկավարը և ՌԴ փոխվարչապետը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և Ռուսաստանի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ։ Դրանք վերաբերում են հիմնականում սոցիալական ոլորտին, մասնավորապես, կենսաթոշակային բարեփոխումներին, ինչպես նաև կրթական, առողջապահական բնագավառներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ