Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 6 հուլիսի 2010

Հայաստանի ապագա կենսաթոշակառուների կուտակային գումարներն երաշխավորված կլինեն պետության կողմից

«Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ճանապարհին. միջոցառումներ, անելիքներ» թեմայով այսօր կառավարության մամուլի կենտրոնում լրագրողների հարցերին են պատասխանել Աշխատանքի և սոցալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը և Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը։ Բանախոսները ներկայացրել են կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ճանապարհին կատարված քայլերը և իրականացվելիք փուլերը։ Արտեմ Ասատրյանը հայտնել է, որ կենսաթոշակային բարեփոխումների իրականացումն ապահովող շուրջ 50 օրենսդրական-իրավական ակտեր, 5 հիմնական օրենքների նախագծեր և ևս 44 օրենքներում փոփոխություններ են կատարել։ Դրանք առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել են Ազգային ժողովի կողմից։ Այսօր բարեփոխումները գտնվում են հանրությանը ներկայացման և հարցին առնչվող հիմնախնդիրները քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, գործատուների, ուսանողների` այսինքն բոլոր շահագրգիռ կողմերի հետ քննարկման փուլում է։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը նշել է այն փուլերը, որոնք պետք է իրականացվեն մոտ ապագայում։ Ըստ նրա այդ կարևորագույն փուլերից մեկը հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը։ 2011 թվականից գործարկվելու է կամավոր կուտակային համակարգը, որին` 2014 թվականին, հաջորդելու է պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը։ Այդ երեք տարիների ընթացքում բարեփոխումների պատասխանատուները կկարողանան գործարկել այն բոլոր միջոցները, ներդնել անհրաժեշտ ենթակառուցվածքները, որոնք հնարավորություն կտան աբողջովին գործարկել պարտադիր կուտակային բաղադրիչը։
Արտեմ Ասատրյանը նշել է նաև, որ կենսաթոշակային կուտակային համակարգին անցում կատարելը դեռևս չի նշանակում, որ ներկայիս համակարգը դադարելու է գործելուց։ Պետությունը շարունակելու է կենսաթոշակներ վճարել մարդկանց աշխատած տարիների համար։
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը ներկայացրել է կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված երաշխիքների ինստիտուտի կիրառման հիմնախնդիրը։ Այդ հարցին տրվել է լուծում։ Ըստ փոխնախարարի ներդրվել է երաշխիքային հիմնադրամ։ 2014 թվականից սկսած այն բոլոր գումարներն, որոնք ներդրվելու են քաղաքացիների կողմից ապահովվելու են 100 տոկոսով։ Վարդան Արամյանը նշել է, որ այդ հիմնադրամը ապահովելու է կուտակային գումարների 20 տոկոսը, իսկ մնացած 80 տոկոսի վերդարձը իրականացնելու է պետությունը սեփական միջոցների հաշվին։ Այս ամենը ամրագրված է բարեփոխումների մասին օրենսդրական փաստաթղթերում։
Ֆինանսների փոխնախարարը նշել է, որ Հայաստանի քաղաքացիները կարող են չմատոհգվել իրենց կուտակած գումարների համար։ Դրանք չեն փոշիանա։ Նրա խոսքով, 2011 թվականին կամավոր կուտակային համակարգին անցնելու գործընթացը խրախուսելու համար պետությունը խթանիչ քայլեր է իրականացնելու։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ