Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

չորեքշաբթի, 23 հունիսի 2010

Տնտեսական աճի ուղեգիծը կայուն է

Այսօր ՀՀ Կառավարության մամուլի կենտրոնում «Տնտեսության վերականգնման փուլի առաջին արդյունքները. իրականացված ծրագրեր և անելիքներ» թեմայով հանդես է եկել ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։ Բանախոսը մեկնաբանել է Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները տնտեսության ոլորտների ցուցանիշների մասին և փաստել, որ տնտեսության բոլոր ճյուղերը գրանցել են տնտեսական աճ։ Այդ ցուցանիշները Տիգրան Դավթյանը գնահատել է լավատեսական և նշել, որ տնտեսական աճը Հայաստանի Հանրապետությունում կայուն է։ Հինգ ամսվա արդյունքներով Հայաստանում տնտեսությունը գրանցել է 8.8 տոկոս տնտեսական աճ։ Նման տեմպերով զարգացումը կհանգեցնի լրացուցիչ աճի հնարավորության, ինչը ենթադրում է ՀՆԱ-ի, հարկային եկամուտների և բյուջեի ծավալների մեծացում։ Դրանք լրացուցիչ ծախսեր կատարելու հնարավորություն են ընձեռում։ Խոսելով արձանագրված 8.8 տոկոս ՀՆԱ-ի մասին` Տիգրան Դավթյանը նշել է, որ դա իրական ՀՆԱ-ի աճն է, իսկ նոմինալ ՀՆԱ-ի աճն ավելի բարձր է և հասել է 2008 թվականի մակարդակին։ Այսինքն` վերածելով բացարձակ թվերի արդեն առկա է 1 տրիլիոն 18 միլիարդ դրամի ՀՆԱ։ Տիգրան Դավթյանի հավաստմամբ իրական ՀՆԱ-ում վերականգնումը դեռ չի ավարտվել և դատելով տնտեսության աճի տեմպերից` ենթադրվում է, որ այն կայուն աճ կունենա։ Բանախոսը հաստատել է նաև, որ Հայաստանը վերադարձել է տնտեսական առաջընթացի փուլ, և զարգացման աճի միտումներ ունի։
Տիգրան Դավթյանը տնտեսության զարգացման ցուցանիշների մեջ առանձնացրել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության աճի տեմպերը, որոնք կայուն աճի միտումներ են գրանցել վերջին ամիսներին։ 64.5 տոկոսի է հասել արտահանման ծավալները, որոնք ի տարբերություն ներմուծման, ավելի արագ են աճում։ «Սա արտաքին առևտրի պակասուրդի դեֆիցիտի կրճատմանն ուղղված դինամիկա է»,-նշել է նախարարը և հավելել, որ նման ցուցանիշները հնարավորություն են տվել մինչ այժմ ունենալ 11.5 միլիարդ դրամի լրացուցիչ հարկային եկամուտներ, որոնք մինչև կիսամյակի վերջը կարող են ապահովել 35-40 միլիարդ դրամի լրացուցիչ եկամուտներ։ Սա նշանակում է, որ հարկման բազան էականորեն մեծացել է։ Ֆինանսների նախարարը վստահեցրել է, որ ՀՆԱ-ի աճի հետ մեկտեղ առկա են ադեկվատ հարկային եկամուտների լրացուցիչ ծավալները։ Անդրադարձել է եղել նաև այս տարվա դեֆիցիտին, որը գտնվում է վերահսկելի սահմանաչափի մեջ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ