Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

երեքշաբթի, 7 նոյեմբերի 2017

«Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում տրվել է համապետական սոցիալական արշավի մեկնարկը

«Մաքուր Հայաստան» պետական ծրագրի շրջանակում նոյեմբերի 7-ից մեկնարկել է «Աղբի տեղը աղբամանում է» խորագիրը կրող համապետական սոցիալական արշավը, որի նպատակն է բարձրացնել հանրային իրազեկվածության մակարդակն աղբի, աղբահանության և երկիրը մաքուր պահելու հիմնախնդիրների վերաբերյալ: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ կարող է անմիջականորեն մասնակցել ծրագրին՝ www.cleanarmenia.am կայքի կամ iOS և Android օպերացիոն համակարգերի համար մշակված բջջային հավելվածի միջոցով: Համակարգը հնարավորություն է տալիս հայտնաբերել աղբի կամ աղբաշատ վայրի հետ կապված խնդիրները՝ առաջարկելով դրանց լուծման ժամանակակից, արագ և արդյունավետ տարբերակ: Համակարգը նաև պետության և քաղաքացիների միջև սերտ համագործակցության օրինակ է՝ բաց և թափանցիկ մեխանիզմի միջոցով:
ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում կայացած նոյեմբերի 7-ի մամուլի ասուլիսում ներկայացվել է www.cleanarmenia.am կայքը և հավելվածը, համապետական սոցիալական արշավի հիմնական ուղղությունները և թիրախները, նաև «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքը և առաջիկա անելիքները: Վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը, անդրադառնալով սոցիալական արշավի կարևորությանը, նշել է, որ ահռելի աշխատանք է արվել: «Մեր գլխավոր նպատակն է քարոզչական աշխատանք տանել շրջակա միջավայրը մաքուր պահելու համար»,-ասել է վարչապետի խորհրդականը:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը իր խոսքում նշել է, որ բավականին աշխատանքներ են իրականացվել սկսած 2017 թվականի ապրիլից, երբ վարչապետը հռչակեց «Մաքուր Հայաստան» ծրագրի անհրաժեշտությունը և սկիզբը:
Հիշեցնենք, որ «Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը մեկնարկել է 2017թ-ի ապրիլից՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով: Այնուհետև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ ՀՀ ՏԿԶ նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանի գլխավորությամբ ձևավորվել է «Մաքուր Հայաստան» միջգերատեսչական հանձնաժողովը: ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի անմիջական վերահսկողությամբ հանձնաժողովը կազմակերպել է երեք համապետական շաբաթօրյակ: 2017 թ-ի հոկտեմբերի 21-ի դրությամբ 2033 աղբանոցից մաքրվել կամ կոնսերվացվել են 1587-ը, փակման ենթակա է 163 աղբանոց, այս պահին շահագործվում է 298-ը: Կնքվել են աղբահանության վճարների հավաքագրման համար անհրաժեշտ շուրջ 5000 պայմանագիր: Միաժամանակ, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից հոկտեմբերի 10-ի դրությամբ հայտնաբերվել է չսահմանված վայրերում աղբ թափելու 1959 դեպք, աղբ թափող՝ 974 անձ: Հայտնաբերված իրավախախտումների դեպքերից վերացվել է 1702-ը, շուրջ 442 միջնորդագիր է ուղարկվել ՏԻՄ մարմիններ, 254-ը դեռևս կատարման ընթացքի մեջ է: Առաջիկայում ՏԿԶ նախարարությունը ԱԺ կներկայացնի «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծ, որի ընդունման արդյունքում ավելի հստակ կձևակերպվեն չսահմանված վայրերում աղբ թափելու տուգանքները:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ