Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 16 փետրվարի 2017

Պետական աջակցության ծրագրերի արդյունքում տնտեսվել են գումարներ, որոնք կուղղվեն գյուղտեխնիկայի սուբսիդավորմանը


Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում տեղի է ունեցելլ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի մամուլի ասուլիսը: Նախարարը ասուլիսին ներկայացրել է 2017 թվականին իրականացվող պետական աջակցության ծրագրերը և ընթացիկ խնդիրները: Իգնատի Առաքելյանը նշել է, որ պետական աջակցության ծրագրերով անցկացված մրցույթների արդյունքում ընթացիկ տարում հնարավոր է եղել գումարներ տնտեսել, որոնք կուղղվեն նոր ծրագրի` գյուղտեխնիկայի ձեռքբերման սուբսիդավորմանը:  
Մասնավորապես «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի շրջանակում տարբեր ախտորոշիչ և համաճարակային միջոցառումներ կատարելու համար պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով նախատեսված 456 մլն դրամից բանակցությունների արդյունքում տնտեսվել է շուրջ 30 մլն դրամը:
«Եթե նախորդ տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տրամադրել էր 4 մլրդ դրամի բյուջետային վարկ պարարտանյութ ներկրելու և մոտ 2 մլրդ 110 մլն դրամ սուբսիդավորման համար, ապա ընթացիկ տարում պարարտանյութերի տրամադրման ծրագրի սուբսիդավորմանը նախատեսվում է ուղղել ընդամենը 900 մլն դրամ, ինչի արդյունքում հնարավոր կլինի տնտեսել մոտ 1 մլրդ 200 մլն դրամ»,-նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ