Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Մամուլի ասուլիս

հինգշաբթի, 27 մարտի 2014

Կասեցվել է տարիներ առաջ առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված մեքենաների պարտադիր ապահովագրման որոշումը

Մինչև տարեվերջ կասեցվել է տարիներ առաջ առանց սեփականատիրոջ փոփոխության վաճառված և այժմ հաշվառման մեջ գտնվող մեքենաների պարտադիր ապահովագրման որոշումը: Այս մասին ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում այսօր կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: Նախարարը տեղեկացրել է, որ որոշումն առնչվում է այն տրանսպորտային միջոցներին, որոնք վաճառվել են առանց սեփականատիրոջ փոփոխության գրանցման ընթացակարգերի, և որոնց սեփականատերերն այժմ ստանում են ապահովագրության տուգանքների մասին ծանուցումներ:
«Տարիներ առաջ մարդիկ իրենց մեքենաները վաճառել են և իրավական ամբողջ գործընթացը չեն իրականացրել: Օրենքի ընդունումից հետո հարյուրավոր մարդիկ վարչական պատասխանատվության սկսեցին ենթարկվել»,-նշել է նա:
Հրայր Թովմասյանն ընդգծել է, որ Ոստիկանությունն ու Արդարադատության նախարարությունը կօգնեն քաղաքացիներին փնտրել ու գտնել այդ վաճառված մեքենաները, ստեղծված իրավիճակից դուրս գալու համար:
Ըստ նախարարի՝ խնդիրն ամբողջությամբ կկարգավորվի մինչ տարեվերջ:
Անդրադառնալով արագաչափերի տուգանքների իրավաչափությունն ուսումնասիրող աշխատանքային խումբ ստեղծելու ՀՀ վարչապետի հանձնարարականին, Հ.Թովմասյանը նշել է, որ հարկ է հասկանալ, թե որքանով են ՀՀ-ում նախատեսված տուգանքները համաչափ: Այսինքն՝ որքանով են տուգանքները պիտանի հետապնդվող նպատակին հասնելու համար:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ